Լրահոս

Սեպտեմբեր 19, 2013թ. 10:37

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում: Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 00:36

«Արմինֆո» գործակալության հարցազրույցը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ -2013 թվականի նոյեմբերին Հայաստանը մտադիր է Վիլնյուսում ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը: Որքանո՞վ է նպատակահարմար այդ պայմանագրի ստորագրումը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա կարող է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: -Բանն այն է, որ Հայաստանում, մեծ հաշվով, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 00:29

Ռազմավարական բնույթի քաղաքական գրեթե բոլոր որոշումների հիմքում անվտանգության խնդիր կա: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը: «Այս որոշումն ընդունվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն ու հակամարտության առկայությունը տարածաշրջանում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ու Ռուսաստանի Դաշնության հետ […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 00:25

Բանակն այսուհետ պատերազմ է հայտարարում փողոցային բարքերին: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այո’, մենք հայտարարում ենք պատերազմ: Ես ուզում եմ, որ մենք միասին պայքարենք այն բարքերի դեմ, որոնք այսօր հաճախ նորմալ են համարվում քաղաքացիական կյանքում ու քարոզվում են անգամ հեռուստատեսությամբ: Դա ամենամեծ սխալներից մեկն է, քանի […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 00:15

Անկախության հռչակումից հետո ՀՀ-ում աստիճանաբար ի հայտ եկած ու ձեւավորվող հասարակական ու մշակութային, ընկերային ու քաղաքական հիմքից իսկ մերժելի հոռի երեւույթները պայմանավորված են ՀՀ-ի ընտրած զարգացման արտաքին եւ ներքին քաղաքական կողմնորոշումներով, որոնց մեջ գերակա են երկուսը` ինտեգրման ուղղության ընտրությունը եւ ազատ շուկայի ընտրությունները: Առաջինը ուղղորդվում է քաղաքական որոշակի չափորոշիչներով, երկրորդը տնտեսական: Երկու դեպքում էլ ՀՀ […]


Սեպտեմբեր 18, 2013թ. 23:47

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1996 թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովը: – Պարոն Կազիմիրով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գրեթե 20 տարիների ընթացքում գործընթացը ոչ միայն դոփում է տեղում, այլև գրեթե փակուղում է հայտնվել Ռամիլ Սաֆարովի հերոսացման […]


Սեպտեմբեր 18, 2013թ. 22:49

Բայց գուցե մարդիկ, ովքեր կարդացել են Գառն ու գայլը, շարունակում են վախենա?լ…: Ուզում ենք համոզված լինել, որ այդպես չի լինի: Հայաստանի իշխանությունը չի կարող գնալ այնպիսի քայլի, որը կարող է վտանգել մեզ համար ամենից կարևոր արժեքը՝ մեր անկախությունը:


Սեպտեմբեր 18, 2013թ. 22:39

Կառավարության վերջին նիստից տեղեկացանք, որ Երևանի կենտրոնն առաջիկայում կառուցապատման նոր փուլում է հայտնվելու: Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով շրջանակված տարածքների նկատմամբ ծանաչվել է նոր գերակա հանրային շահ: Թե հանրային շահը որն է, տեղեկություն չունենք, բայց որ Երևանի կենտրոնի գլխին նոր փորձանք է նախապատրաստվում, տեսանելի է: Ըստ որոշման, նախատեսվում է իրականացնել ճարտարապետական միջավայրը: […]


Սեպտեմբեր 18, 2013թ. 01:49

Եվրասիական միությունը ձևավորում է աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքում Ռուսաստանը և Չինաստանն են: Սա է խնդիրը, Հայաստանն այս գործընթացի մեջ է մտել:


Սեպտեմբեր 17, 2013թ. 23:53

Մաքսային միությո?ւն, թե? ԵՄ ասոցացում. կանխատեսելի էր, որ ինտեգրման այս ուղիների փնտրտուքում հայաստանյան ներքաղաքկան դաշտի ընդդիմադիր հատվածում կարող են նոր տեղաշարժեր, ավելին՝ վերաձևումներ տեղի ունենալ: Կանխատեսումները չուշացան: Երկար ժամանակ տարբեր ուղղություններում դեգերող ընդդիմադիրներն, ի վերջո, որսացին հարմար պահը. որոշել են : Իսկ արևմտամետներին համախմբող մագնիսի դերը, կարծես թե, փորձում է ստանձնել վերակենդանացող ՀՀՇ-ն: Այս և […]