Լրահոս

Մարտ 2, 2013թ. 11:00

Ֆրակցիան չի՞ ներկայացնում կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն իր պահանջն ու ցանկությունը չէ, տարօրինակ է ՀՅԴ խմբակցության համար: «Ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետեւ ֆրակցիան չի կարող, մեղմ ասած, չներկայացնել իր կուսակցությանը Ազգային ժողովում, գործել իրարից անկախ: Դա անհասկանալի է ինձ համար»,- ասաց երեկ Արմեն Ռուստամյանը: «Այն, ինչ մենք անում […]


Մարտ 2, 2013թ. 10:22

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերը իրավական տեսանկյունից փակված չի համարում: «Մարտի 1-ի էջն իրավական տեսանկյունց չի կարող փակված լինել, իսկ քաղաքական տեսանկյունից հարցը փակված ենք համարում։ Շատ են փորձում այս հարցը շահարկել եւ քաղաքականացնել, ամբողջ ազգի համար վիրավորական է միջադեպը գործիք դարձնելը, դա բավական ցավ արտահայտող իրավիճակ է»,- նշեց երեկ Գ.Սահակյանը: […]


Փետրվար 27, 2013թ. 13:11

Լիտվիայի Հանրապետության Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ: Իսկ մինչ այդ’ փետրվարի 26-ին ԼՀ Սեյմասում կայացավ «Հայաստան-Լիտվա. հայացք դեպի ոչ վաղ […]


Փետրվար 27, 2013թ. 00:20

Որպեսզի չխաթարվեր «ազգերի բարեկամության» մասին տասնամյակներ շարունակ խորհրդային ժողովուրդների ուղեղը բթացրած սին գաղափարախոսությունը, մոսկովյան կենտրոնը խուսափեց հրապարակելուց ադրբեջանական վայրենի խրախճանքին զոհ գնացած հայերի իրական թվաքանակը:


Փետրվար 27, 2013թ. 00:14

Փետրւարի 27-ի առաւօտեան թեհրանահայ համայնքի պահանջատէր ժողովրդի զաւակները համախմբւելու են թուրքական դեսպանատան առջեւ ` բողոքելու նոյն երկրի տարածաշրջանային եւ մասնաւորապէս սիրիական տագնապում ցուցաբերած դաւադիր քաղաքականութեան եւ դրանից բխող` ոչ-հայանպաստ հետեւանքների դէմ:


Փետրվար 26, 2013թ. 16:55

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որում արտահայտել է նաեւ իր մտահոգությունները Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ զարգացման հեռանկարների առնչությամբ: Անվանի երաժշտի նամակն անպատասխան չի թողել նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխան նամակում ասվում է. «Սիրելի՛ Սերժ, Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու […]


Փետրվար 26, 2013թ. 15:23

Ներկայացնում ենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունը. «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները: Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել […]


Փետրվար 26, 2013թ. 10:17

Հարգելի պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն Նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ: Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ […]


Փետրվար 25, 2013թ. 15:38

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ միաձայն որոշեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Որոշմանը կողմ քվեարկեցին ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամները: ԿԸՀ-ն նաեւ հայտարարեց, որ ընտրություններում տեղ գտած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:


Փետրվար 25, 2013թ. 14:26

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին: Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ: Հասարակության լայն զանգածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են […]