Լրահոս

Փետրվար 25, 2013թ. 14:06

ԵՊՀ մոտ այս պահին հավաքված են մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք հայտարարել են դասադուլ՝ հանուն արդար ընտրությունների։ Ակցիան սկսվեց ժամը 11.30-ին՝ դասամիջոցների։ Ըստ կազմակերպիչների՝ այդ արվեց,որպեսզի չասվի , թե իրենք խանգարում են դասապրոցեսին։ Դասախոսները համոզում էին,ո ր ուսանողները վերադառնան դասի, սակայն նրանք չլսեցին։ Ուսանողներն իմացան, որ արդեն ներկա-բացակա են անում՝ ճշտելու, ովքեր են մասնակցում դասադուլին։ […]


Փետրվար 25, 2013թ. 14:03

Ինչպես տեղեկացնում է a1plus.am-ը ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է խորհրդակցությունը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը։ Ինչպես խորհրդակցությունից հետո հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մինչեւ օրվա վերջ թերեւս հայտարարեն՝ կլինի ԱԺ արտահերթ նիստ՝ Նախագահի ընտրությունների արդյունքները քննարկելու նպատակով, թե ոչ։ ԲՀԿ-ն մի քանի ժամից կհայտնի իր տեսակետը։ ՀԱԿ-ը բոյկոտել […]


Փետրվար 25, 2013թ. 13:53

Այսօր հրավիրված ԱԺ նիստի օրը ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. :


Փետրվար 25, 2013թ. 13:51

«Հավաքվենք հետընտրական պրոցեսները քննարկենք, ԱԺ-ն այն ամբիոնն է, որը կարող է այդ հարցերը քննարկել եւ իրեն ընտրած ժողովրդին պարզաբանել»,-հետընտրական գործընթացների մասին այսօր ԱԺ նստաշրջանում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա նկատեց, թե իրոք քննարկելու բան է` ինչու 58,6 տոկոսը պետք է պարտվի 36,7-ին։ «Մենք հարգում ենք 560 հազարին, բայց խնդրում ենք դուք էլ հարգեք 860 […]


Փետրվար 25, 2013թ. 13:42

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից շնորհավորում եմ բոլորին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հազարավոր ընտրողների, իրենց միացած քաղաքական ուժերի, գործիչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անունից հայտարարել է, որ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում կձեռնարկեն […]


Փետրվար 25, 2013թ. 13:21

«Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Փետրվարի 25-ի ԱԺ նիստի ժամանակ նման գնահատմամբ հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: «Այս կոնվենցիան դեպի ծով ելք չունեցող երկրներին տրամադրում է պատշաճ տարանցիկ հնարավորություններ: Այն հիմնված է յոթ սկզբունքի վրա: Ըստ այդմ, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող երկրների նավերը […]


Փետրվար 25, 2013թ. 10:17

Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-ամյակը: Ի հիշատակ մեծ հայդուկապետի՝ քաղաքային իշխանությունների եւ Գյումրու զորամասի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին զորավարի հուշարձանին: Գյումրու փողային նվագախումբը կատարեց ազգային- ազգագրական երգեր: «Անդրանիկը հեղափոխական մարտիկ էր, այստեղ է նրա անսահման ժողովրդականության գաղտնիքը: Ժողովուրդը պաշտում է միայն նրանց, ովքեր հայրենիքի ազատության համար պայքարել ու մեռնել գիտեն»,- […]


Փետրվար 24, 2013թ. 20:58

Նախագահական նստավայրին մոտ կանգնած 168.am-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ որոշում է կայացվել Շիրակի մարզպետ նշանակել օլիմպիական չեմպիոն, ներկայումս նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանին: Վարդանյանը, ինչպես հայտնի է, ծնունդով գյումրեցի է և մեծ հեղինակություն է վայելու իր ծննդավայրում: Հիշեցնենք, որ եթե Յուրի Վարդանյանը իսկապես նշանակվի Շիրակի մարզպետ, նա կլինի 1996թ. ի վեր առաջին գյումրեցի […]


Փետրվար 24, 2013թ. 20:36

Ներկայացվել է Ալան Դալեսի (3) կողմիցª ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ. Մորգենթաուն, Բ. Բարուխը: : Ծանոթագրություն 1. Հիշենք, համաշխարհային կառավարման գնացող կայսրության մասին Արաբացին 1919թ. ասում էր. : Ասել է թեª Երկրորդ համաշխարհային պատերազմով ավարտվեց զբաղվելու փուլը: Ալան Դալեսը […]


Փետրվար 24, 2013թ. 17:04

«Այս հրապարակում կանգնած են Հայաստանի քաղաքացիներ, հայ մարդիկ, ովքեր անցած ընտրություններին քվեարկել են «Ժառանգության», «Դաշնակցության», ՀԱԿ-ի, «Բարգավաճի» և անգամ «Հանրապետականի» համար, բայց այսօր կանգնած է առաջին հերթին Հայաստանի քաղաքացին : Մեզ հետ են այսօր Հայաստանի երեք նախագահները, մեզ հետ են ժողովրդի կողմից ընտրված Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը: Ո՛չ, Ազատության հրապակում այլևս կուսակցություն չեք […]