ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ը համագործակցում է Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Ֆիլիպ Գորդոնն ասել է. «Կան պնդումներ, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` […]
Լրահոս
Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցեցին նաեւ ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի […]
Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են այս տարվա մարտի 4-ին` ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, ստորագրել փաստաթուղթ Սամսուն-Ջեյհան նավթամուղի ծրագրի շուրջ համագործակցության շարունակման վերաբերյալ: «Մենք պատրաստվում ենք ստորագրել նրանց հետ փաստաթուղթ Սամսուն-Ջեյհանի վերաբերյալ հետագա գործողությունների ընթացակարգի տեսանկյունից, ինչը նախատեսում է տնտեսական մոդելի որոշում»,-ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: ArmAr.am
Մարտի 3-ի առավոտյան Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որին հանդես եկավ ելույթով՝ կազմակերպության օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Խոսելով ԵԱՀԿ դերակատարության մասին Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց , որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձեւաչափերում, ինչպես նաեւ նպաստել ԵԱՀԿ ամրագրված […]
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում կրկին կայացել են բողոքի ցույցեր ընդդեմ Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության: Հյուսիսային Կիպրոսի ընդդիմադիր կուսակցությունները և միությունները Նիկոսիայի հյուսիսային հատվածում դուրս էին եկել Արդարության և Զարգացման Կուսակցության դեմ ուղղված պաստառներով: Որոշ ցուցարարներ հանդես են եկել կղզու միավորման կոչերով և թափահարել են հունական Կիպրոսի դրոշը: ArmAr.am ArmAr.am
Հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Իրան կատարվելիք այցի ժամկետները: Այն տեղի կունենա մարտի 7-ին` հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Իսկանդերին: Նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մամեդյարովը նաև կմասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: ArmAr.am
Հայոց սակավաթիվ բանակը դուրս եկավ մեծաքանակ պարսից զորքի դեմ և կենաց ու մահու պայքարում նրանց մարտիրոսությունը դարձավ հայոց հավատի պահ-պանման և հավերժության երաշխիք:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում՝ Սփյուռքում: Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակություն մեր հանրապետության համար, քանի որ նպաստում է եւ արտերկրում Արցախի ճանաչելության գործընթացին, եւ ներհայկական կապերի […]
Մարտի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Բարաքաթին է փոխանցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այցն իրականացնել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում: […]
Այսօր առավոտյան ոստիկանները` կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, բիրտ ուժի կիրառմամբ ցրել են Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի խաղաղ ցույցը: Պատժիչ գործողության ընթացքում հասարակական կարգի պահապանները` Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ, պահելով իրենց սովորական փողոցային խուլիգանների պես, իրականացրել են […]




