Լրահոս

Մարտ 9, 2011թ. 19:30

Շնորհակալ եմ ջերմ բարեկամական ընդունելության համար: Նախագահի կարգավիճակով սա իմ առաջին այցն է Լատվիա…


Մարտ 9, 2011թ. 19:00

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն: Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վալդիս Զատլերսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վալդիս Զատլերսը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների և […]


Մարտ 9, 2011թ. 18:02

Արցախի ջրամատակարարման ծրագրերին համընթաց կյանքի են կոչվում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ստանձնած ծրագրերը մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում: Այդպիսի մի նախաձեռնություն է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգումը, որն իրականացվում է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի եւ հայաստանյան նվիրատուների հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2010-ի նոյեմբերին եւ կավարտվի այս տարվա սեպտեմբերին: Մանկապարտեզը 1965թ.-ի կառույց է, որը մասնավորապես […]


Մարտ 9, 2011թ. 17:06

Մարտի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երևանում: Ապագա ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, և նպատակ է ունենալու խորացնելու հարաբերությունները Հայաստանի ու […]


Մարտ 9, 2011թ. 16:20

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում մեր հանրապետության մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է հյուրընկալ երկրներում մեր ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատուկ […]


Մարտ 9, 2011թ. 13:08

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մարտի 4-ին Քրեակատարողական հիմնարկների հովվությունը ՙԱրթիկ՚ քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մկրտության արարողություն: Սա առաջին մկրտությունն էր, որ կատարվեց կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` կառուցված 2010 թվականին՝ հենց դատապարտյալների ուժերով: 21 դատապարտյալներ մկրտվեցին քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա […]


Մարտ 9, 2011թ. 12:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ հանդիպել նրա մի խումբ անդամների հետ: Բակո Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր թեւի հետ համագործակցության մեջ: Նախագահը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման […]


Մարտ 9, 2011թ. 10:00

Մարտի 4-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: Բացման խոսքով ելույթ ունեցավ դեսպան Մարգարյանը: Իր խոսքում նա հակիրճ անդրադարձ կատարեց հայ մեծանուն գրողի կերպարին եւ նրա թողած ստեղծագործական ժառանգությանը: Այնուհետեւ ցուցադրվեց տեսաերիզ` նվիրված Խաչիկ Դաշտենցի կյանքին եւ գործունեությանը: Ասմունքով հանդես եկավ այս առիթով Հայաստանից ժամանած ՀՀ […]


Մարտ 8, 2011թ. 20:42

Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Ռիգայում Նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Մարտ 8, 2011թ. 17:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված <<1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր>> կոնֆերանսին եւ հանդես եկել ելույթով: Երկրի ղեկավարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ շոշափել է ԼՂՀ միջազգային […]