Լրահոս

Սեպտեմբեր 18, 2023թ. 20:10

Միայն անաստվածների օրոք որևէ մեկը կհամարձակվեր մտնել հոգևոր առաջնորդի բնակարան։ Սա է այսօրվա իշխանությունների քարոզած արժեհամակարգի դրսևորումը։


Սեպտեմբեր 18, 2023թ. 20:02

Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքը իմ մասին է, և մնացած ընդդիմադիր երեք ուժերը առանց որևիցե կոալիցիաներ կազմելու, առանց որևէ պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, նախապայմանների…


Սեպտեմբեր 18, 2023թ. 19:00

Հաստատում եմ, եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե ԱԱԾ կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և hայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։ Ինչ վերաբերվում է բարեկամական կապերին, ապա […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 21:43

Թեմակալ առաջնորդի խոսքը Խաչվերացի տոնին «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1.18) Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 21:10

«Եթե ՔՊ-ն այս ընտրությունները դարձնելու էր իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե, ապա այն ձախողվեց»,-այս մասին գրել է քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը: Ինձ լավ ճանաչողները գիտեն, որ ընտրություններին միշտ մասնակցել եմ մեկ առաքելությամբ՝ ձևավորել ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Երբևէ իմ քվեին արժանացած որևէ ուժ չի հաղթել, և սա […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 18:02

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ:  Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։ Աշխատանքային խմբի […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 17:18

Բազմաթիվ արձնագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը: «Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված  Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: ընդ որում, դրանք ոչ […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 13:03

Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:


Սեպտեմբեր 17, 2023թ. 12:48

Անկարայի թուրքն ու Բաքվի ադրբեջանցին հայաստանցի են, տներ են առել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում… / Երեւանի քաղաքապետ են ընտրում… Սրանք անգամ երազում չէին պատկերացնում նման բան… Արդեն պատկերացնում են, ավելին, հավատում են, որ այս իշխանության միջոցով, շուտով ՀՀ վարչապետական իշխանությունը մաքուր թուրքերով կվերցնեն կեղտոտ թուրքերից… Մնացածը թուրք ու ադրբեջանցի չեն, բայց պակաս վտանգավոր չեն, քանզի խոցելի […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 11:51

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է «հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից դառնալ Արեւմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»: