Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի ամենամյա զեկույցն անցնող տարին Հայաստանի համար բնորոշել է որպես «անորոշության» ու «լճացման» տարի, որի ընթացքում «ղարաբաղյան բանակցությունները մտան անորոշության, անկանխատեսելիության և վտանգի փուլ»: Այսօր ներկայացված հիմնադրամի արդեն երրորդ` «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցն անդրադառնում է Հայաստանի քաղաքական և տնտեսական իրադարձություններին` տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների համատեքստում: Եթե […]
Լրահոս
Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ համալսարանի` մասնավոր կրթական հաստատություն լինելու հանգամանքով, և այն առումով, որ 20 տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները և կայանալ որպես համալսարան` ի շնորհիվ դասախոսական կազմի, ուսանողների։ […]
Իրաւարար վճիռի 90-ամեակին առիթով կատարուած յայտարարութիւնը հիմնովին հակասական է Երեւան-Թուրքիա
սառեցուած արձանագրութիւններու բովանդակութեան։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Ակիհիրո Օհատան ուրբաթ օրը համաձայնության հուշագիր են ստորագրել Թուրքիայում ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը: Նախագծի իրականացումը կսկսվի երեք ամսից:
Դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ հին Վեհարանի նորոգության և վերակառուցման առիթով: Վերջին անգամ հին Վեհարանը նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի շրջանում՝ 1958 թվականին: Հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքներն իրականացվում են բարերարությամբ Մայր Աթոռի արժանավոր զավակների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար […]
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին ստորագրել է <<Վերահսկիչ պալատի մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին, <<Արցախի Հարապետության 2011 թվականի պետական բյուջեյի մասին>> օրենքները: ArmAr.am
Թուրքիան պետք է ներողություն հայցի ահաբեկչությանը, IHH-ին («Մարդու իրավունքների և ազատության հիմնադրամ»), Համասին և Հեզբոլլահին աջակցելու համար
Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» սկսել են քննարկել Ստամբուլում կայանալիք բանակցությունների հստակ ժամկետները: Կիրակի օրը կողմերը միմյանց հետ կապ են հաստատել և փոխանակվել այս հարցի մասին իրենց տեսակետներով: Լրատվամիջոցները նշում են, որ բանակցությունների ժամկետների վերաբերյալ քննարկումներն, այնուամենայնիվ, կշարունակեն բաց մնալ մինչև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի գալիք այցը Վաշինգտոն և հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել <<Բեյզ Մեթըլս>> փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ եւ շնորհավորել նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նախագահը կարեւորել է ընկերության դերը Արցախում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում, ինչպես նաեւ այս ուղղությամբ նրա կողմից կատարված մեծածավալ ներդրումները: Բակո Սահակյանը մեծ ձեռքբերում […]
Այսօր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, դեսպանը շրջել է ընկերության գործառնական կենտրոններում և ծանոթացել աշխատակիցների հետ: Պրն. Յիրիկյանը ներկայացրել է ընկերության 2010 թվականի ձեռքբերումները և հաջորդ տարվա ծրագրերը: Ընկերությունում կայացած հատուկ արարողության ընթացքում, դեսպան Կովալենկոն […]




