«Ես շատ եմ խնդրում ծնողներին` նախապատրաստեք ձեր որդիներին բանակային ծառայության».Վազգեն Սարգսյան
Լրահոս
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել HTC HD2, HTC HD mini, HTC Touch2 և HTC Smart հեռախոսները, որոնցում սմարթֆոնների բոլոր հիմնական առավելությունները և հնարավորությունները համադրված են նորաոճ և էլեգանտ արտաքին տեսքի հետ: Հեռախոսները կարժենան համապատասխանաբար 295000, 215000, 135000 և 105000 դրամ: Եվ, իհարկե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՙՅունիբանկի՚ համագործակցության շրջանակներում այս բոլոր մոդելները կարելի է […]
Բանաստեղծ Նշան Շահենին նվիրված հուշերեկոն, Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) նախաձեռնությամբ, տեղի ունեցավ շաբաթ, 2010 հոկտեմբերի 30ին, Գլենդելի Հանրային Գրադարանում: Հեղինակի ընտանիքը լույս է ընծայել նրա բանաստեվծությունների ժողովածուն ՙՄտորումներ ճանապարհին՚ հատորը. կատարվում է գրքի շնորհանդեսը: ԿՀԳՄ վարչության անդամ բանաստեղծ, գրականագետ Գեվորգ Քրիստինյանը ներածական խոսքով մեկնարկում է հանդեսը: Այնուհետեվ երեկույթը վարում է հաղորդավար, ասմունքող Նունե Ավետիսյանը: […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանում խոր վշտով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ-պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Չերնոմիրդինի մահվան լուրը: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման […]
Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց տիկին Բելգիայի Թագավորության սենատոր Դոմինիկ Թիլմանին: Տիկին Թիլմանը Ս.Օհանյանին ներկայացրեց իր նախաձեռնած «Խաղաղություն կանանց միջոցով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի մեծացմանը: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Բրյուսելում և Թիֆլիսում, իսկ հաջորդ փուլերը նախատեսված են անցկացնել Բաքվում, […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա ինտերակտիվ դասընթաց է կազմակերպվել տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Կոնկրետ օրինակով հմտություններ ձեռք բերելու մեթոդը, հիմնականում, տալիս է սպասված, ցանկալի արդյունք: Եռօրյա ինտերակտիվ դասընթացների միջոցով, հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի և դատավարական ընթացակարգերի վերաբերյալ: ՙՀաջողված […]
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին: ՀՀ ՊՆ տեղեկատվության […]
Հայերի մեծ մասը հրաժարվում էր հավատալ, որ նախագահ Սարգսյանը կարող է տարհամոզել Միացյալ Նահանգների նախագահին` Հայոց ցեղասպանության ճանաչումից:
Ընկ. Կարապետ Ճուհարեան կը պատկանէր յետ եղեռնեան առաջին սերունդին, որ հայուն տխուր օրերը ապրած էր, սերունդ մը՝ որ հայերէն գիտէր, հայերէն կը մտածէր ու հայերէն կը գործէր։
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, հոկտեմբերի 29-ինՙ Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրը, Վաշինգտոնում բացվել է Քաղաքականության թուրքական կենտրոնը: Կենտրոնի հիմնադիր նախագահ Յուրթեր Օզջանն ասել է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություն հանդիսացող վերլուծական այս կենտրոնը ստեղծվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջը ծավալվող քննարկումներն ընդլայնելու, դրանց ընթացքին հենց Վաշինգտոնից հետեւելու, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարի համար անհրաժեշտ մոտեցումները մշակելու […]




