Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիա կատարած այցի ընթացքումը ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովի առաջ, կոչ էր արել` բացել Հայաստանի հետ սահմանը: “Մենք աջակցում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացին և բոլոր ջանքերը գործադրելու ենք այդ ուղղությամբ”,-ասել է Գերմանիայի նախագահը: Armar.am
Լրահոս
Trend գործակալության փոխանցմամբ, Թուրքիան ակնկալում է Իրանի հետ ապրանքաշրջանառության մեծացում` չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Ալի Բաբաջանը Վաշինգտոնում: Նա հայտնել է, որ իր սպասելիքներով Իրանի հետ առևտուրը բացառությամբ ածխաջրածնի ավելանալու է կայուն տեմպերով: Բացի փոխվարչապետից նման հայտարարություն է արել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Վերջինս հայտնել է, որ, չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին, Թուրքիան առաջիկա […]
Այս անգամ մասնակցելու հնարավորություն ունեն աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երեխաները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին, ով Երևանում կմասնակցի նաև հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք ՀՀ սահմանադրության 15-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին: Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` Հանրապետության ղեկավարը նշել է, որ ս.թ. օգոստոսին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջին պետական այցը Հայաստան, լրացուցիչ խթան հանդիսացավ բոլոր ոլորտներում […]
Մենք շահագրգռված ենք, որ «Էրիքսոն»-ն ավելացնի իր գործունեությունը մեր շուկայում` խթանելով մրցակցությունը ու բերելով բիզնես միջավայրում նոր վարվելաձև
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ և Սլովակիա Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցի ընթացքում Սլովակիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահության ղեկավարները հայտնել են շատ բարձր կարծիք Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի խաղի վերաբերյալ: Ըստ Ֆեդերացիայի նախագահության անդամ Ուիլյամ Ֆիշերի Հայաստանի հավաքականն այսօր ունի մեծ շանսեր 2012թ-ի Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար: Ինչ վերաբերվում է Սլովակիայի հավաքականին, ապա նա […]
Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանն ասել է. <Միակ ճանապարհը ես տեսնում Հայաստանի քաղաքացիների անհապաղ ժողով հրավիրելու մեջ։ Մենք պետք է հասցնենք դա անել մեկ ամսվա ընթացքում, ստեղծենք մոտավորապես նույն վիճակը, ինչ 1988թ. էր, առաջին օրերին։ Այսինքն, իրոք ամբողջ Հայաստանը պետք է ոտքի […]
1991թ. սեպտեբերի 2-ին Արցախն անկախացել է Հայաստանից,այդ քայլը ես գնահատում եմ որպես դավաճանություն և ամենավնասակար որոշումը։
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Երեւանում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի անցկացումը եւ ընդգծեց, որ այն լավ հնարավորություն ընձեռեց Եվրոպայում ժողովրդավարության զարգացման շուրջ կարծիքների փոխանակման համար: Իր հերթին Թորբյորն […]
Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին` Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռիդնիգ Ռիդաութի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսի նշանակման կապակցությամբ: Ս. Օհանյանը բարձր է գնահատել Ռ.Ռիդաութի գործունեությունը հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ` մաղթելով նրան հաջողություններ հետագա […]




