«Բի-բի-սի»- ի ռուսական ծառայությունը «Բաց չթողնեք» իր ավանդական խորագրի ներքո այսօր զետեղել է ռեպորտաժ Արցախի Հանրապետության մասին:
Քաղաքականություն
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ)՝ առաջիկա ընտրություններին քուրդ թեկնածուների մասնակցության վրա արգելք դնելու որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել Ստամբուլի, Դիյարբեքիրի, Վանի և Հաքքարիի փողոցներում, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ցուցարարները բախումների ընթացքում շենքերի վրա են նետել պայթուցիկ հեղուկով լի շշեր: Տեղեկացվում է նաև Դիյարբեքիրում ոստիկանի գնդակից վիրավորված ցուցարարի վերաբերյալ: Նշենք, որ Թուրքիայի […]
«Առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները»:
Ապրիլի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը նույն օրը կանճատև ճանաչողական այցով ժամանել էր Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում էին Լորդերի պալատի անդամ բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Վայթինգդեյլը և […]
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը դասախոսություն ունեցավ Երեւանի պետական համալսարանի եւ Դրեզդենի համալսարանի ուսանողների համար: Դասախոսության ժամանակ Կարինե Ղազինյանն անդրադարձավ ներկայումս Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, որից հետո տիկին Ղազինյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, դասախոսության ընթացքում ներկայացվեցին Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, ԵՄ […]
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովին «Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի մասնակիցներին: Այս մասշտաբային միջոցառումը, որը Երևանում է հավաքել մեր երկրների պետական կառավարման կենտրոնական և տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի և հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Սակայն համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը բնավ այս […]
Զիաֆեթ Ասկերովը միանշանակ ստում է, երբ թվարկելով միջազգային կազմակերպությունները, ասում է, թե նրանց ընդունած փաստաթղթերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունները «խոսում են Ադրբեջանի արդարացի դիրքորոշման մասին»:
«Դադարեցնել ջավախահայ հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները»:
«Ադրբեջան» կոչվող պետությունը աշխարհի երեսին առաջին անգամ հայտնվել է 1918 թվականին: Եվ երկրորդ, այդ արհեստածին պետության ստեղծողը հենց Թուրքիան է…
Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը 2010թ-ից նախաձեռնել և իրականացնում են «Անմեղ նահատակի հիշատակին» շարժումը, որը նախատեսում է մինչ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկել 1.5 մլն ծառ: Հերթական ծառատունկը տեղի կունենա ս.թ. ապրիլի 16-ին ժ.11.00 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում: Ծառատունկին մասնակցելու է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ […]




