Քաղաքականություն

Մարտ 4, 2011թ. 09:53

Մարտի 3-ի առավոտյան Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որին հանդես եկավ ելույթով՝ կազմակերպության օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Խոսելով ԵԱՀԿ դերակատարության մասին Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց , որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձեւաչափերում, ինչպես նաեւ նպաստել ԵԱՀԿ ամրագրված […]


Մարտ 4, 2011թ. 09:30

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում կրկին կայացել են բողոքի ցույցեր ընդդեմ Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության: Հյուսիսային Կիպրոսի ընդդիմադիր կուսակցությունները և միությունները Նիկոսիայի հյուսիսային հատվածում դուրս էին եկել Արդարության և Զարգացման Կուսակցության դեմ ուղղված պաստառներով: Որոշ ցուցարարներ հանդես են եկել կղզու միավորման կոչերով և թափահարել են հունական Կիպրոսի դրոշը: ArmAr.am ArmAr.am


Մարտ 3, 2011թ. 10:49

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա:


Մարտ 3, 2011թ. 10:35

Մարտի 2-ին շարունակվեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Աշխատանքային առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր: Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության […]


Մարտ 1, 2011թ. 13:31

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մարտի 1-2-ը կայցելի Եգիպտոս` հայտնել է  այս երկրի  ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նախատեսված են հանդիպումներ  Եգիպտոսի ԱԳ նախարարի և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ: «Վաշաձեն պատրաստ է կիսվել փորձով և խորհուրդներ տալ, թե ինչպես է կարելի անցում կատարել ներկա իրադրությունից դեպի ժողովրդավարության ճանապարհ»,- ասել է Քալանդաձեն: Եգիպտոսից հետա […]


Մարտ 1, 2011թ. 13:00

Այս շաբաթ Սլովենիայի պաշտպանության նախարար Լյուբիցա Ելուշիչը կայցելի Ադրբեջան: Վերջինս Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվի երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի և Սլովենիայի միջև պաշտպանության և ռազմական համագործակցության հարցերով: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 12:02

ԱՄՆ պետքարտուղար Հիլլար Քլինթոնը մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում մերձավորարևելյան հուզումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել ավելի վաղ ծրագրված այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, այն պետք է իրականացվեր փետրվարի սկզբներին` մյունխենյան խորհրդաժողովի ավարտից հետո, սակայն այցը հետաձգվել էր Եգիպտոսում ծավալված իրադարձությունների պատճառով: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 10:20

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի և Եվրամիության միջև հեշտացված արտոնագրման համակարգը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նրա խոսքերով այդ համաձայնագիրը կարևոր քաղաքական նշանակություն ունի և մեծապես կհեշտացնի Վրաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրները: «Մենք ողջունում ենք այդ փաստը: Դա լուրջ քաղաքական հայտ է Եվրամիության կողմից»,- ասել է Քալանդաձեն: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 10:00

Սկսել խորհրդակցություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո:


Փետրվար 28, 2011թ. 17:30

Փետրվարի 27-ին` կիրակի առավոտյան, Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ. Գեւորգ եկեղեցիներում պատարագ է մատուցվել քսաներեք տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ հյուպատոսության անձնակազմը: