Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված <<1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր>> կոնֆերանսին եւ հանդես եկել ելույթով: Երկրի ղեկավարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ շոշափել է ԼՂՀ միջազգային […]
Քաղաքականություն
Նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին…
Մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ:
«Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի»:
Ղարաբաղյան հակամարտությունը Հայկական Հարցի մեկ կարևոր բաղադրիչն է և, ըստ այդմ, ամբողջությամբ առնչվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ, այլ կերպ ասած, Հայկական հարցի լուծման իրավական հիմնախնդիրներին:
«Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր, լինում են զոհեր:
«Թուրքիան փորձում է ազդեցիկ պետության դեր խաղալ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում, սակայն ինքն էլ գիտակցում է, որ դա իրականություն չի դառնա մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն»:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ը համագործակցում է Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Ֆիլիպ Գորդոնն ասել է. «Կան պնդումներ, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` […]
Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցեցին նաեւ ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի […]
Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են այս տարվա մարտի 4-ին` ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, ստորագրել փաստաթուղթ Սամսուն-Ջեյհան նավթամուղի ծրագրի շուրջ համագործակցության շարունակման վերաբերյալ: «Մենք պատրաստվում ենք ստորագրել նրանց հետ փաստաթուղթ Սամսուն-Ջեյհանի վերաբերյալ հետագա գործողությունների ընթացակարգի տեսանկյունից, ինչը նախատեսում է տնտեսական մոդելի որոշում»,-ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: ArmAr.am




