Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին Մարտի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարագվայի նորանշանակ դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Պարագվայի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-պարագվայական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա […]
Քաղաքականություն
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննությունն ըստ միջազգային իրավունքի
ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին Հարց. Այսօր Հյուրիեթ պարբերականը հրապարակել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը, որտեղ նա խոսում է իբրեւ թե Բաքվի եւ Անկարայի կողմից ներկայացված եւ քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Պատասխան. Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երեւակայության […]
Իր գենետիկ հայրենիքում տիրոջ իրավունքով ապրելու և պայքարելու փոխարեն, հայ մարդը նախընտրում է լռել կամ հեռանալ…
Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովը մարտի 10-11-ը կայցելի Թուրքիա: Երկու երկրների վարչապետերը առանձնազրույց են ունենալու, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդրներ: Թուրքիայի վարչապետի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիան և Սերբիան նախատեսում են համաձայնագրեր ստորագրել`ուղղված ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-16-ը կմեկնի ՌԴ: Այցը կայանում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով: Թուրքական պատվիրակության կազմում լինելու են նաև 200 գործարարներ և 5 նախարարներ: Քննարկվելու են Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման, Սամսուն-Ջեյհան նավթամուղի իրականացման հետ կապված խնդիրները, տարածաշրջանային հարցեր: Նախքան վարչապետի այցը` մարտի 13-ին Սանկտ-Պետերբուրգ է ժամանելու Թուրքիայի արտաքին առևտրի նախարար Զաֆեր […]
Ակտիվիստների նկատմամբ հետապնդումները շարունակվում են…
Շնորհակալ եմ ջերմ բարեկամական ընդունելության համար: Նախագահի կարգավիճակով սա իմ առաջին այցն է Լատվիա…
Մարտի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երևանում: Ապագա ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, և նպատակ է ունենալու խորացնելու հարաբերությունները Հայաստանի ու […]
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում մեր հանրապետության մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է հյուրընկալ երկրներում մեր ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատուկ […]




