Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն /նստավայրը` Մոսկվա/: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Դեսպան Բարտոլուի խոսքով, Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ եւ համարում` բարեկամ երկիր: Նա Հայաստանի Նախագահին […]
Քաղաքականություն
Ինչպես հայտնի է, 2011 թվականին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու է Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ապագա նախագահի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները […]
«Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար»
Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները քննարկեցին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին […]
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գլխավոր քարտուղար Կլաուս Կլիպը եւ ԵԽ ԽՎ անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ –ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն: Ողջունելով […]
Մշակույթային գենոցիդի նկատմամբ Միկլոշկոյի արձագանքը միայն բացառիկ ազնիվ և զգացմունքային մղումների հիման վրա կարող էր տեղի ունենալ:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի ու Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Օնո Հատինգա Վան Սենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր` ԵՄ հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագիրը: Հյուրերի խնդրանքով տիկին Զոհրաբյանն […]
Սեպտեմբերի 17-18-ը Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության եւ Ժնեւի բարձրագույն որակավորման ինստիտուտի հրավերով Ժնեւում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը`«ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված Եվրոպական անվտանգության երկխոսություն» անվտանգության սպառնալիքների հանդեպ ԵԱՀԿ կարողությունների ամրապնդում թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովին մասնակցում էին Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն, Շվեյցարիայի, […]
Թուրքիայի կառավարության սպասելիքները չարդարացան. չհաջողվեց աշխարհի չորս կողմից ակնկալվող հազարավոր ուխտավորների բազմություն ապահովել…
Ինչպիսին պետք է լինեն վրացական իշխանություններն իրականում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ, տևական ընդմիջումից հետո, կրկին Ջավախքում էր: Վրացական իշխանությունները զղջացել են իրենց կատարած քայլի համար և ներողություն են հայցել պատգամավորից: Վերջիններս միաժամանակ պատրաստվում են Ջավախքում արմատական փոփոխության ենթարկել կրթության բնագավառում իրենց որդեգրած քաղաքական կուրսը. նման երևույթի ի հայտ գալն են ապացուցում վերջին օրերին […]




