Քաղաքականություն

Սեպտեմբեր 1, 2023թ. 15:18

Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։


Օգոստոս 30, 2023թ. 17:25

Բաքվի հաշվարկը շատ պարզ է՝ ծանր պայմաններում գտնվող Արցախի բնակչությունը կամ թեկուզ նրա մի մասը սովամահ չլինելու, ինչպես նաև հայտնի այլ պատճառներից հարկադրված, ինչպես ասում են, իր ոտքով կհեռանա իր հայրենիքից…


Օգոստոս 23, 2023թ. 15:47

Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադավարական զավեշտալի արկածները:


Օգոստոս 22, 2023թ. 23:47

Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը և նաև գիտակցում են, որ հնարավոր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը:


Օգոստոս 22, 2023թ. 23:26

Դուք հասկանո՞ւմ եք, որ Արցախով չի ավարտվելու, բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը տանք, հանգիստ ապրենք: Նրանք կանգ չեն առնի, մինչեւ չոչնչացնեն մեզ բոլորիս: Ու այս ամբողջ իրավիճակի մեջ արգելում են օգնել հայ զինվորին:


Օգոստոս 22, 2023թ. 01:17

Արցախում հիմնական խնդիրը ոչ միայն հումանիտար աղետն է, այլեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում բնակվող հայ բնակչության էթնիկ զտումների եւ ցեղասպանության միտումնավոր հետապնդումը։


Օգոստոս 22, 2023թ. 00:40

Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով […]


Օգոստոս 21, 2023թ. 23:58

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամենամեծ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` օրերս տարածած տեսաուղերձում հնչեցրած պնդումների վերաբերյալ։


Օգոստոս 21, 2023թ. 22:29

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու եմ «Մայր Հայաստան» դաշինքին։ Որոշումս կայացրել եմ, ելնելով միասնական ընդդիմադիր պայքարի կարևորությունից


Օգոստոս 19, 2023թ. 00:34

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն: Արցախի շրջափակումից ութ ամիս անց որպես «հաջողություն» արձանագրել խնդրի մասին բարձրաձայնումը, Լաչինի միջանցքի փակ լինելը, հումանիտար աղետի առկայությունը և Արդարադատության միջազգային դատարանի դեռևս դեկտեմբերին կայացրած որոշման չկատարումը, […]