Քաղաքականություն

Փետրվար 27, 2015թ. 21:50

«Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախաձեռնել է հանդիպումների շարք` նոր ընդդիմադիր բևեռ ձևավորելու նպատակով, և նշվել էր, թե այդ հանդիպումներին մասնակցել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Տեղեկացնում եմ, որ այո, նման ֆորմատով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկ Պարույր Հայրիկյանի կողմից արվել է կուսակցությանը, եղել է նաև հանդիպում կուսակցության նախագահ […]


Փետրվար 27, 2015թ. 20:56

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Քլափերը նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված […]


Փետրվար 27, 2015թ. 15:47

«Ժառանգություն» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Մենք այս պահին հրավեր չենք ստացել ԲՀԿ համագումարին մասնակցելու, սակայն չգիտեմ ընդհանրապես նրանք այլ քաղաքական ուժերի հրավիրելո՞ւ են, թե ոչ»,- նշեց Հակոբյանը: Հարցին, թե համագումարի ընթացքում ԲՀԿ-ն հստակեցնելու՞ է «Ժառանգության» հետ հետագա […]


Փետրվար 27, 2015թ. 13:57

Բարոյական տեսակետից Էրդողանի հրավերը վիրավորանք է՝ հասցված ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ հայ ժողովրդին ու մեր անմեղ նահատակների հիշատակին։ Կարծում եմ՝ նախագահ Ս. Սարգսյանի պատասխան նամակը չափազանց մեղմ էր, մինչդեռ պետք է լիներ բաց նամակ՝ ուղղված աշխարհի այն երկրների նախագահներին, որոնք պատմականորեն ժառանգորդն են Անտանտի դաշնակից պետությունների, և հարցն ուղղեր նրանց. «Ձեզնից ոմանք, որ […]


Փետրվար 27, 2015թ. 12:22

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ –Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բաքվում կայացած հանդիպման ժամանակ չշրջանցվեց ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիայի արտաքին գերատեսչության գերակա ուղղությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ապա միջազգային հանրության ականջին հասցրել բազմիցս ասվածը, թե ԼՂ հիմնախնդիը սպառնում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքական նման հայտարությունները բնավ նորություն չեն, […]


Փետրվար 27, 2015թ. 12:07

Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առեւանգման, բռնության եւ բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների եւ ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը: Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ իբրեւ թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երեւութապես եւ հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, […]


Փետրվար 27, 2015թ. 09:59

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են: Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է: Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», […]


Փետրվար 26, 2015թ. 17:18

Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու՝ Բաքվում արած այսօրվա հայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում որակեց իբրև դեռևս 1990-ական թվականներից որդեգրած ռազմավարության շարունակություն, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը երրորդ երկրի խնդրով: «Դեռևս 1990-ականների սկզբներից Թուրքիան Ղարաբաղի խնդիրն էր առաջ բերում, իսկ Հայաստանը միշտ ասում էր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն որևէ երրորդ երկրի հետ: Հայաստանը երբեք […]


Փետրվար 26, 2015թ. 17:08

Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը տանում է դեպի ցեղասպանության հերքման, այսինքն՝ որպեսզի դա չտանի բուն ցեղասպանություն կատեգորիային: Թուրքիան ամեն կերպ խուսափում է հենց ցեղասպանության իրավական բաղադրիչից, եւ եթե մենք նայենք 1919 թվականի Օսմանյան տրիբունալների դատավարությունները, ինչո՞ւ հանկարծ Օսմանյան […]


Փետրվար 26, 2015թ. 16:58

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում կա քաղաքական համակարգի ճգնաժամ: Դրա պատճառն արհեստական քաղաքական օրակարգեր ի հայտ բերելն էր: Բայց դա, կարծես թե, վերանում է: Դա բնականոն ճանապարհ է, արհեստական չի լինում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով կառավարման ճգնաժամի մասին խորհրդարանական ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած նախագծին, որը […]