Քաղաքականություն

Փետրվար 18, 2015թ. 18:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Նյուլանդի այցը Երևան, նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այսպիսի այցերը լավ հնարավորություն են` քննարկելու ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցեր […]


Փետրվար 18, 2015թ. 17:19

«Ի՞նչ անենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես առաջընթաց գրանցվի և ոչ թե սիրուն բառեր ասվեն, որոնք սեպտեմբերի 3-ից հետո շատ ենք լսել, ո՞րն է Հայաստանի գործողությունների ծրագիրը»,- նման հարց է հնչեցրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պատգամավորն իր տարակուսանքն է արտահայտել, որ մինչ այժմ գաղտնի է պահվում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի բանակցված ու համաձայնեցված մասը, այն […]


Փետրվար 18, 2015թ. 16:00

«Մեզ համար շատ մտահոգիչ են բռնությունները շփման գծում, եւ ես իմ այցի ընթացքում այդ մասին ասել եմ։ Մենք ուզում ենք, որ լինի խաղաղություն, լինեն ուղղակի բանակցություններ, եւ այդ մասին նշել են Մինսկի խմբի համանախագահները։ Ես երկու նախագահների՝ ե՛ւ նախագահ Ալիեւի, ե՛ւ նախագահ Սարգսյանի հետ խոսել եմ արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: […]


Փետրվար 18, 2015թ. 15:03

Ներհայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք եւ տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու եւ այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու: Երեւույթը նոր չէ մեր երկրում եւ պայմանավորված չէ հասարակական մեկ ուժով եւ մի անձով: Երեւույթը առկա է ոչ միայն […]


Փետրվար 18, 2015թ. 14:16

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում Արեւելյան գործընկերության երկրների տարածքում բռնության եւ ռազմական գործողությունների էսկալացիայի եւ, որպես դրա հետեւանք՝ բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք սգում ենք հազարավոր զոհերի համար, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում, որոնց խլում է մեզնից Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավ-արեւելքում սանձազերծած եւ ծավալվող ողբերգական պատերազմը: Մենք մեր ցավակցությունն ենք […]


Փետրվար 18, 2015թ. 13:54

Հիասթափությունների այս աշխարհում մի փոքր կարող է հիասթափեցնեմ՝ ասելով, որ այսօր պետք է խոսք ասեմ, իսկ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ ուրբաթ օրը ժամը չորսին՝ Ազատության հրապարակում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ընթերցեց իր հանրային ուղերձը: «Այսօր վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձն է. երկու հետընտրական տարիները, որոնք մսխված կարելի […]


Փետրվար 18, 2015թ. 13:06

«Հայ հանրությունը դեռ չէր հասցրել հասկանալ, թե ի՞նչ խուճապային նամակ է հրապարակել Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ լուր. Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են: Լուրին միանգամից դժվար կլիներ հավատալ, եթե չլիներ մի բայց. ՀՅԴ բյուրոյի անդամ Աժ ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մամուլի ներկայացուցիչների […]


Փետրվար 18, 2015թ. 12:45

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար: Այս մասին ասվում է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։ «Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից ` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: […]


Փետրվար 18, 2015թ. 12:33

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. Սիրելի հայրենակիցներ, Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, և անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ […]


Փետրվար 18, 2015թ. 12:30

Թուրքական Hurriet Daily News պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների զարգացման հեռանկարին: Հոդվածագիր Մուրատ Յեթքինը նշում է, որ «թուրք-ամերիկյան հարաբերությունները նախքան այս, Հայկական հարցի հետ կապված շատ խոչընդոտներ են հաղթահարել»: Հեղինակը վերհիշում է 2 պետությունների միջև, թերևս, ամենալարված պահը` 2007թ., երբ Անկարան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին` Ներկայացուցիչների […]