Ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնելու համար, Թուրքիայի նախապայմանն է՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի «օկուպացված տարածքները»՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»: […]
Քաղաքականություն

“Բարգավաճ Հայաստան”-ը մի ոտքով ընդդիմություն էր, մյուսով՝ իշխանություն, ու քանի որ ճողված վիճակում գտնվելը շատ անհարմար դիրք էր՝ եղավ այն, ինչ եղավ: Այսպես պատկերավոր ներկայացվեց այն իրավիճակը, որում հայտնվեց ԲՀԿ-ն: Ինչո՞ւ մեզանում չի ձևավորվում “ճողված վիճակներից”՚ զերծ՝ իրական ընդդիմություն, ուժ, որը ժողովրդին հուսախաբ չի անի:

Անդրանիկ Օզանյանի 150-ամյակի առթիվ Միր Արտուշի Ադամյանը ներկայացնում է հոր՝ Արտուշի , ավելի քան 60 տարվա վաղեմության հիշողություններից երկու պատառիկ, որոնք լավագույնս բնութագրում են Անդրանիկ Զորավարին: 24-ամյա վարսերցի Արտուշը գյուղից դուրս իր ապագայի փնտրտուքով շուտով հայտնվում է պատերազմի հորձանուտում և 1914թ. վերջին զինվորագրվում Կովկասյան Բանակի կազմում՝ Անդրանիկի հրամանատարությամբ գործող հայկական կամավորական ջոկատին ու մասնակցում Արևմտյան […]

Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական […]

Առաջին աշխարհամարտի մասնակից Թուրքիան, պատերազմի ողջ ընթացքում, միակ ակնառու հաղթանակը Գալիպոլիում է տարել Անտանտի՝ իրեն թշնամի պետությունների դաշնակցային զորքերի դեմ: Անհասկանալի է, որ հարյուր տարի անընդմեջ Թուրքիայում տոնել են ոչ թե այդ ճակատամարտը հաղթական դարձրած ամսին՝ օգոստոսին, այլ մարտի 15-ին՝ ճակատամարտի սկսվելու օրը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ կան բավականաչափ նյութեր, որոնց հիման վրա կարելի է փաթեթ կազմել եւ առաջ քաշել պահանջատիրության հարցը: «Անշուշտ Սումգայիթում տեղի է ունեցել ցեղասպանություն նույն նպատակով, ոչ միայն հայաթափել ու յուրացնել նյութական արժեքները, այլեւ բնաջնջել ու յուրացնել մշակութային բոլոր արժեքները»,- ասաց տիկին Ալավերդյանը: Ըստ նրա, 1988-ին, երբ Սումգայիթից […]
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև ծագել է «տեսանելիության մրցավազք»: Դա տեղի է ունեցել Սիրիայում գտնվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքում իրականացված ռազմական գործողության լուսաբանման ֆոնին: Խնդիրն այն էր, թե ով է ղեկավարել տվյալ գործողությունը. վարչապետը՞, թե՞ նախագահը: Մամուլում լուսանկարներ հրապարակվեցին, թե ինչպես է […]

Քաղաքական գործիչը պետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ֆեոդալական մոտեցումները, կամ քյոխվայական մտածողությունը, կներեք, բայց քաղաքական դաշտում անելիք չունեն: Վերջապես, մենք 21-րդ դարում ենք ապրում ու երկաթե վարագույրով բաժանված չենք աշխարհից:

«Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին:
Ի՞նչ էր տեղի ունեցել»:

, այս թեմայի շուրջ Հայք կենտրոնի հրավիրած ասուլիսի հյուրերն են` ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ու երգահան Վահան Արծրունին: Ստորև ներկայացնում ենք մի քանի լրատվամիջոցների արձագանքը. Ազատ Արշակյան. «ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով կկատարի մաքրման գործը» Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե ՀՀԿ-ն հաղթեց, ուրեմն՝ ինքն է տնօրինելու իրավիճակը «Այս պատմական շրջանի համար հատուկ […]




