ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խորհրդի նիստում այսպիսի ելույթ է ունեցել. «Ինչ վերաբերում է այդ ոտնձգություններին, հայտարարություններին, ես գտնում եմ, որ ես մեծ անելիքներ ունեմ և անելու եմ գործնականում՝ օգտագործելով իմ վարչապետի լիազորությունները, վարչական լծակները: Եվ այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»: […]
Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ հանձնարարվել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայությունները, դրանց հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը որոշում կկայացնի: Իսկ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն […]

ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային կարգավորման գործընթացին»,- այսօր լրագրողներին տված իր առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ դեսպանի՝ խնդրի լուծումը որևէ դեպքում չի կարող հիմնված լինել բռնության, պատերազմի վրա. «Մեզ համար խիստ անհանգստացնող է լարվածությունը և նաև հռետորաբանությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ է ձևավորվում: ԱՄՆ-ը աջակցում է […]

Քաղաքական դաշտում մեր բոլորիս ամենամեծ սխալն այն էր, որ ներմուծեցինք և նույնիսկ ձևակերպեցինք այսպես կոչված “ոչ իշխանական ուժ” հասկացությունը, որտեղից էլ սկիզբ առավ “այլընտրանք” կոչվածը: Արդյունքում արհեստածին ուժերի համար քաղաքական դաշտում բացվեց մարգինալության լայն լուսանցք, ինչն իրականում ենթադրում է գործունեություն առանց պատասխանատվության: Դրա համար էլ ԲՀԿ – ն լինելով օլիգարխիայի դասական շահերի կրող անհատակենտրոն միավորում, […]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը. «Հարգելի՛ գործընկերներ Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։ Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական […]
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստին հանդես է եկել ելույթով, որում ընդգծել է ներքաղաքական պայքարում տեղ գտնող որոշ ձևակերպումների անթույլատրելիության մասին: «Ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ: Հակառակը, ուժեղ և պատերազմ տեսած մարդը կարող է լինել հանդուրժող և ներողամիտ: Բայց վայ այն մարդկանց, որոնք փորձում են շահագործել հանդուրժողականությունը […]

Հ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում Բարև ձեզ: Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված […]

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև […]

Մինսկում կայացած մոտ 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում «նորմանդական քառյակը» հրադադարի և ծանր զրահատեխնիկայի դուրս բերման մասին պայմանավորվածություն է ձեռք բերել: Բանակցությունների արդյունքում Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունվել, որը բաղկացած է 13 կետից: Փաստաթղթի կարևոր կետերը ենթադրում են՝ -փետրվարի 15-ից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում, -ծանր սպառազինության դուրսբերում՝ ԵԱՀԿ-ի […]

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ երեկվա ասուլիսին իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, որ Արթուր Աղաբեկյանը հայտնի խաբեբա է։ Նա գրել է. «Ստիպված եմ անդրադառնալ, Ժիրիկի ասուլիսին՝ չցանկանալով անել այդ: Երիտասարդներին ցուցակագրելու հետ կապված՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ Ժիրիկի կոչին, […]




