Քաղաքականություն

Հունվար 27, 2015թ. 23:00

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հարցազրույցը  լրագրողներին   –Սահմանային աննախադեպ լարվածությունը, նաև մեր կորուստները՝ 10 զոհ ունեցանք,  թույլ չե՞ն տալիս ասելու, որ կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի  վտանգի  առաջ:    – Նախ հունվարին մենք ունեցել ենք  7 զոհ, և պետք չէ այն ավելի ներկայացնել: Եվ մեր 7 զոհի դիմաց հակառակորդը բազմապատիկ անգամ ստացել է համարժեք […]


Հունվար 27, 2015թ. 22:57

<ՀՀ պաշտպանության նախարարությունը և ընդհանրապես զինված ուժերը իրենց առաջ դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը իրականացնում են բավականին բարդ՝ միջազգային ու տարածաշրջանային զարգացումների  պայմաններում, որոնք իրենց ազդեցություն են ունենում իրականացվող պաշտպանական քաղաքականության վրա: Դա մեզանից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում,  ճկունություն, նախաձեռնողականություն, նոր մոտեցումների որդեգրում>,- երեկ  տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ […]


Հունվար 27, 2015թ. 22:38

Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարում է, որ Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունեն շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին և ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն և բազկի զորություն: «Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները և պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները: Վերջին շրջանում և, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև […]


Հունվար 26, 2015թ. 22:40

Հայկական Զինված ուժերի պատասխանն ադեկվատ է Ադրբեջանի կողմից արդեն որերորդ  ամիսն իրականացվող ռազմական տարբեր սադրանքներին, որով ցույց է տրվում, որ մեր և տարածաշրջանի կայունության գործոնը վերցնում ենք մեր ձեռքը: Այս համոզմանն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե անկախ նրանից՝ քաղաքակա՞ն, թե՞ ռազմական կլինի պատասխանը, կարևորն այն է, որ ադրբեջանական սադրանքներին համարժեք […]


Հունվար 26, 2015թ. 22:31

Այն կանխատեսումը, թե Գյումրիի դաժան սպանությունից հետո գործընթացները քաղաքականացվելու են ու փորձ է արվելու կատարված սարսափելի ոճիրը որոշակի նպատակների ծառայեցնել՝ իրողություն է դառնում: Ոճրագործության հետընթացքը այսօր արդեն ցույց է տալիս դրա նպատակը. Հայաստանի դեմ այսօր իրականացվում է քարոզչական լայնածավալ պատերազմ՝ ժամանակակից բոլոր տեխնոլոգիրաներով, իսկ թիրախը հայ-ռուսական հարաբերություններն են: Երկու երկրների հարաբերություններում սեպ խրելու պատրաստ ուժերը […]


Հունվար 26, 2015թ. 22:21

2014 թ. առաջին անգամ խորհրդարանական մակարդակով Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւ է ընդունվել Եվրոպական մայրցամաքում, մասնավորապես, Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։


Հունվար 26, 2015թ. 22:02

Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը 2015-ին, ինչպես նախորդ տարիներին, կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի ժողովուրդների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին ՊՆ-ում կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերյրան Օհանյանը: Նիստը նվիրված էր Հայաստանի զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձին: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ լսվել են զեկույցներ 2014-ին […]


Հունվար 26, 2015թ. 21:59

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է ԵԽԽՎ նիստին: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը սահմանային միջադեպերի մասին. «Հարգելի´ գործընկերներ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պարոն Չոփին զեկույցը ներկայացնելու համար: Իմ ելույթում ես կանդրադառնամ այն զարգացումներին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության […]


Հունվար 26, 2015թ. 18:08

Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն:


Հունվար 25, 2015թ. 17:46

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին – Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. […]