Բայց դե, էլ ի՞նչ միջազգային հարթակ, եթե ադրբեջանական պատվիրակությունն իր հերթական որոգայթները չլարի ու չսկսի իր հակահայկական գրոհները: Ինչին, ի դեպ, ոչ միայն մերոնք, այլև եվրոպացիներն են սկսել վարժվել: ՙԵվրանեսթ՚-ում ևս ադրբեջանցիները անցել են իրենց նախահարձակ գրոհին ու 4-րդ խմբի աշխատանքները վերածել հայ-ադրբեջանական լեզվակռվի:
Քաղաքականություն

… իսկ թուրքական արխիվները բացելու կարիք չկա, որովհետև այդ արխիվներում, իմ խորին համոզմամբ, այլևս ոչինչ չի մնացել: Մենք տվյալներ ունենք, որ թուրքերն առնվազն երեք անգամ մաքրազերծել են այդ արխիվները, այսինքն, հանվել է ամբողջ նյութը
Միայն վերջին օրերի ընթացքում Թուրքիայից ստացվող լրահոսը բավական է պատկերացնելու քաղաքական տեխնոլոգիաների այն ճոխ «բազմազանությունը», որ փորձարկվում է այդ երկրի կողմից 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ։ Դրանց ընդհանուր ուղղվածությունը ակնհայտ դարձավ նախագահ Ռ.Էրդողանի փարիզյան վերջին այցի ընթացքում արված հայտարարություններից ու մեսիջներից։ Թուրքիան ցանկանում է, որ ֆրանսիական կողմը 2015-ին ընդառաջ «չմիջամտելու» կեցվածք որդեգրի, որովհետեւ զգուշանում է Հայոց […]
Ռուսական կայսրության համար Հայաստանի կարևորությունը մեծ է, և այն իր ազդեցության ոլորտից կորցնել՝ Ռուսաստանի համար ենթադրում է՝ ի վերջո կորցնել Անդրկովկասն ամբողջովին, որը կատաստրոֆիկ կլինի Ռուսական կասրապետության ստատուսի և նրա նման դերկատարության համար: Եվ պատահական չէ, որ …

Շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:

Գուցե հարկ է Ադրբեջանի ԱԳ նախարարին հիշեցնել, որ հայկական զինուժն այս տարածքներ չի ներխուժել, և գտնվելով այստեղ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործունեություն: Վերջապես ժամանակն է, որ այս մասին մենք բարձրաձայնենք ամենատարբեր ու ամենաբարձր մակարդակներով: Այո, հայկական զինուժը կանգնած է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանին որպեսզի թույլ չտա, որ ԼՂՀ-ում կրկնվի 1915թվականի ցեղասպանությունը:

Ինձ համար ավելի լավ է պահպանենք մեր տեսակը, քան թե մի քանի քուռչ ու փալաս ունենալ, մի հատ էլ մեծ համբուրգեր և կորցնել մեր արժեքները: Ես պատրաստ եմ մի քիչ սոված լինել, վատ հագնված, բայց իմ երեխաները ապրեն այնպիսի հասարակությունում, ուր ընտանեկան, հոգևոր արժեքները պահպանված կլինեն:
Բունդեսթագում ձախերը պահանջում են, որ Գերմանիան էլ միջնորդական ջանքերը միացնի Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Սակայն Գերմանիային ի՞նչ չափով է արտոնված խառնվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Բարձր մակարդակի փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը որոշ «մանրամասնություններ» է փոխանցել, որոնք, ըստ էության, նոր ոչինչ չեն ասում: Նրա խոսքերով, Փարիզում եղել է «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատանք սկսելու առաջարկ», իսկ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորվի, «եթե առաջընթաց լինի»: Մամեդյարովը կարծում է, որ «երբ ադրբեջանական տարածքներում հայկական զինված ուժեր չեն լինի, դիպուկահարներին շփման […]
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:




