«Միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հիմախնդրի կարգավորման վրա» խորագրով խորհրդաժողովը կազմակերպել էր, «Երկխոսություն, անալիզ եւ հետազոտություն կենտրոն»,-ը (LINKS) եւ Ռուսաստանի, Եվրասիայի հետազոտության կենտրոնը: Խորհրդաժողովում Արցախի Հանրապետությունը ներկայացրած ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նշված միջոցառման գրեթե բոլոր մասնակիցների ելույթների ուղղվածությունը կայանում էր ադրբեջանա-ղարաբաղյան խաղաղ […]
Քաղաքականություն

Բաքվում պիտի ըմբռնեն, որ փորձելով մահ սփռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողում, ուր անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իրականում հատուցման ժամն է մոտեցնում իրենց խարխուլ դիրքերին:
«Ձեզ կօգնի այն, որ Ղարաբաղը շուրջ քառորդ դար գոյություն ունի որպես պետություն եւ կարող է ավելին լինել: Ձեր կենսունակությունն ապացուցելով կհամոզեք աշխահին, որ կաք»,-այս մասին օրերս ԼՂՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգել՝ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ ԼՂՀ ճանաչման մասին։ «Ձեզ հաջողվել է ստեղծել մի պետություն, որին […]

Ադրբեջանում դատում են այդ երկրի իրավապաշտպան քաղաքացիների, որոնց զրկում են փաստաբան ունենալու իրավունքից կամ հետապնդում են նրանց փաստաբաններին, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, իսկ Արցախում հակամարտության պայմաններում փաստաբաններ են տրամադրել Ադրբեջանի քաղաքացիներին, ովքեր ապօրինաբար հատել են Արցախի տարածքը:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը կործանելու համարժեք պատասխանը դեռ ստանալու է: Ուղղաթիռի դուրս բերումը ամբողջական պատասխան չի համարում: «Ուժն է միայն, որ ունակ է թուրքին ստիպել ապրել մեր կողքին քիչ թե շատ մարդավարի: Եթե ուղղաթիռը չհանեինք, շատ խնդրեինք, ավելի լկտի կդառնային: Անպատժելիությունը լկտիացնում է: Բայց թուրքի հետ հարաբերվելու փորձ մեր […]

Միջազգային հանրությունը մեծ հարգանք է տածում զինվորականության հանդեպ, չնայած բարձրաձայն ասում են հակառակը, բայց հարգում են այն ժողովուրդներին, ովքեր իրենց պաշտպանել գիտեն: Մեր բանակի փայլուն գործողության մասին աշխարհը իմացավ, հասկացավ ու ձայն չհանեց: Մենք հենց այս բանաձևով էլ պետք է առաջնորդվենք:

Ի՞նչ է տալիս անդամակցումը Հայաստանին. <Տալիս է երեք պետությունների հետ ավելի դյուրին ապրանքաշրջանառության հնարավորություն:Բայց եթե հաշվի առնենք, որ այդ միությունը նպատակ ունի ազատ առևտրի ռեժիմի մասին պայմանագրեր ստորագրել այնպիսի պետությունների հետ, որոնք են Վիետնամը, Հնդկաստանը, Իզրայելը, հասկանալի է, թե որքան ձեռնտու է անդամակցումը մեզ համար>:

Երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ հետ ասոցացման գործընթացին, տեղական արևմտամետները ցինիկաբար ոչ մի խոսք չէին ասում ԵՄ հետ ինտեգրման վտանգների մասին: Կնշանակի ազնից չեն…

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է սկսել՝ «ԵԱՀԿ, տե՛ր կանգնիր մանդատիդ, վերադարձրե՛ք մեր սպանված 3 օդաչուներին» պաստառով: Tert.am-ին նա ասաց, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ ադեկվատ պահվածքի հետևանքով է, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 տղաները դեռևս գտնվում են ուղղաթիռի անկման […]
Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, վախենալով Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնությանը: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին առընթեր Հասարակական կազմակերպությունների աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել կարգավորել հարցը միջազգային նորմերի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: […]




