Քաղաքականություն

Հոկտեմբեր 11, 2014թ. 15:40

Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեինին կարծում է, որ իր երկրի համար նոր հեռանկար է բացվում Հայաստանում խոշոր ներդրումներ անելու եւ Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանքներ արտահանելու առումով։


Հոկտեմբեր 10, 2014թ. 00:21

ԵԽ ԽՎ զեկույցի զեկուցողը արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիների պես կարող է այցելել Հայաստան, շրջել մեր տեսարժան վայրերով: Սակայն այս զեկույցի շրջանակներում մենք նրա հետ չենք համագործակցելու: Սա մեր պատվիրակության որոշումն է:


Հոկտեմբեր 9, 2014թ. 02:16

Իտալական առաջատար «Osservatorio balcani e caucaso» պարբերականում լույս է տեսել ադրբեջանցի հեղինակ Արզու Գեյբուլաևայի հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնում է ադրբեջանական իշխանությունների կողմից երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և այդ ամենի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած լռությանը: Հոդվածագիրը նշում է, որ կան քաղաքական առաջնորդների այնպիսի տեսակներ, ովքեր հակված են ամեն կերպ անտեսել առկա խնդիրները: Ըստ հոդվածագրի` նման […]


Հոկտեմբեր 8, 2014թ. 21:48

Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում:


Հոկտեմբեր 7, 2014թ. 23:48

Ինչպե՞ս վարվել ստեղծված իրավիճակում. համաձայնել ու աշխատել նման զեկույց պատրաստող հեղինակի հե՞տ, զեկույց, որի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսին է լինելու բովանդակությունը: Թե՞ բոյկոտել, չներքաշվել այս խաղի մեջ, ու գեթ մեկ անգամ վարվել այնպես, ինչպես վարվում է Ադրբեջանը իր համար մերժելի որոշումների դեպքում՝ թույլ չտալով ադրբեջանամետ Ուոլթերի մուտքը Հայաստան և Արցախ


Հոկտեմբեր 7, 2014թ. 23:20

Վտանգավոր է այն շեշտադրումը, որ զեկույց պատրաստելը նախաձեռնող կին հույն պատգամավոր Բակոյանիսը հիմնավորեց հետևյալ կերպ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ չի աշխատում ու այս տարիների ընթացքում առաջընթաց չի գրանցել: Ես հակադարձեցի՝ դուք փորձում եք կանխորոշված զեկույց պատրաստել, ինչը չի կարող ընդունելի համարվել:


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:41

Այն պահին, երբ նրանք կընդունեն, որ սահմանն անցնում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջով, նշանակում է կճանաչեն նաեւ Լեռնային Ղարաբաղ անկախ պետության գոյությունը:
Այսպիսով կա՛մ ՄՄ անդամ երկրները պետք է ընդունեն, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում ու աչք փակեն, որ ապրանքը դուրս է գալիս ԼՂՀ Շուշի քաղաքից եւ մակնշված է որպես Հայաստանում արտադրված ապրանք, կամ էլ առանց աչք փակելու ասեն՝ այո՛, սա ԼՂՀ-ն Հայաստանին կապող սահման է, եւ պատրաստ լինեն դրա հաջորդ քայլին՝ ԼՂՀ ճանաչմանը:


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:29

Հարցազրուց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ -Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը անպտուղ հանրահավաքներով քամեցին ժողովրդի ներուժը, զրոյացրին նրա վստահությունը, այդ նույն ճանապարհով անցան նաեւ այլ քաղաքական ուժեր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի սպառեց, վարկաբեկեց հանրահավաքային «ժանրը», անգամ՝ հացադուլը: Այժմ, սակայն, հանրահավաքային նույն անարդյունավետ ճանապարհով է գնում «եռյակը»: Արդյոք սա՞ է երկրում […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:22

Միայն ասում է՝ եկեք անկարգություն անենք Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ –Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույց են անում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ բողոքն ուղղված է կառավարության նոր հարկային քաղաքականության դեմ: Ի դեպ, վարչապետը ակնարկել էր, թե կան քաղաքական ուժեր, որոնք հրահրում են փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: -Նախ՝ փոքր բիզնեսի […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:16

Հիմա ուզում եմ հասկանալ, թե «եռյակը» ի՞նչ է ուզում: Եթե խորհրդային սովորույթի համաձայն ուզում են կրկնել հին մեխանիզմը՝ սխալվում են: Դա նախորդ «պատերազմի» «զենքն» է, ուրեմն այն ժամանակվա հաղթանակն էլ հիմա չի կրկնվի: Եթե, այնուհանդերձ, ուզում են իբրեւ ժողովրդավարության դրսեւորում, տոնակատարություն կազմակերպել, ուրեմն ժողովրդին պետք է ներկայանան լավատեսական, պետականանպաստ ծրագրերով: Բայց «եռյակի» ծրագիրը նեգատիվ է, ասում են՝ վա՛տ է, վա՛տ է, շատ վա՛տ է, հարկավոր է կասեցնել փլուզումը, արմագեդոն է սպասվում: