Ադրբեջան

Հոկտեմբեր 30, 2014թ. 16:03

«Եկե՛ք, սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ, հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում: Ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսիան, Աբխազիան և մյուսները»:


Հոկտեմբեր 30, 2014թ. 15:42

«Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, այդպիսի հարց չկա, և պայմանագրում որևէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք դնել: Որտեղ մենք կդնենք մաքսակետ, ու դա վերաբերում է բոլոր անդամ-պետություններին, մեր սուվերեն կամքն է:


Հոկտեմբեր 19, 2014թ. 22:01

Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանում այսուհետ կգործի Արցախի հետ բարեկամության խումբ, որը կգլխավորի ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը։ Ի՞նչ նոր հնարավորություններ է բացում այս նախաձեռնությունը Արցախի Հանրապետության, արցախահայության առջեւ, ինչ հեռանկար է խոստանում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման առումով։ Մեր հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։ -Սա Եվրախորհրդարանի պատգամավորների եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» համատեղ […]


Հոկտեմբեր 19, 2014թ. 21:17

Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե ձևացնելով, որ իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, Բաքուն մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել Մինսկի խմբի հովանու ներքո վերջին տարիներին շարունակվող բանակցային գործընթացը:


Հոկտեմբեր 17, 2014թ. 00:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների օրերս Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը սկսել է քարոզչական նոր գրոհ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իբր սպասվող լուրջ առաջընթացի թեմայով։


Հոկտեմբեր 14, 2014թ. 21:28

Հաճախ է ասվում, թե կան բազմաթիվ իրավական հիմքեր Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու համար: Ինչպես հայտնի է, ներկայումս ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում գրանցված են երկու գործեր, որոնցով խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Մեկը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործն է: Գերեվարվելուց մեկ ամիս անց Սարիբեկյանը […]


Հոկտեմբեր 14, 2014թ. 00:36

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո գլխավոր հարցը, որ հուզում է հասարակությանը, նոր ինտեգրացիոն միավորման կազմում Հայաստանի հայտնվելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սպասող հետագա ճակատագիրն է։


Հոկտեմբեր 10, 2014թ. 00:21

ԵԽ ԽՎ զեկույցի զեկուցողը արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիների պես կարող է այցելել Հայաստան, շրջել մեր տեսարժան վայրերով: Սակայն այս զեկույցի շրջանակներում մենք նրա հետ չենք համագործակցելու: Սա մեր պատվիրակության որոշումն է:


Հոկտեմբեր 9, 2014թ. 02:16

Իտալական առաջատար «Osservatorio balcani e caucaso» պարբերականում լույս է տեսել ադրբեջանցի հեղինակ Արզու Գեյբուլաևայի հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնում է ադրբեջանական իշխանությունների կողմից երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և այդ ամենի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած լռությանը: Հոդվածագիրը նշում է, որ կան քաղաքական առաջնորդների այնպիսի տեսակներ, ովքեր հակված են ամեն կերպ անտեսել առկա խնդիրները: Ըստ հոդվածագրի` նման […]


Հոկտեմբեր 8, 2014թ. 21:48

Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում: