Ինչպե՞ս վարվել ստեղծված իրավիճակում. համաձայնել ու աշխատել նման զեկույց պատրաստող հեղինակի հե՞տ, զեկույց, որի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսին է լինելու բովանդակությունը: Թե՞ բոյկոտել, չներքաշվել այս խաղի մեջ, ու գեթ մեկ անգամ վարվել այնպես, ինչպես վարվում է Ադրբեջանը իր համար մերժելի որոշումների դեպքում՝ թույլ չտալով ադրբեջանամետ Ուոլթերի մուտքը Հայաստան և Արցախ
Ադրբեջան

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է: «Զվարթնոց» օդանավակայանում Ինջիղուլյանը լրագրողներին ասել է, որ ադրբեջանական գերության մեջ ենթարկվել է ճնշումների` նրան անընդհատ ծեծել են և հայհոյել, ստիպել ցուցմունքներ գրել` սպառնալիքի տակ: Ինջուղալյանն ասել է նաև, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում: 2013թ. օգոստոսի 7-ի […]
Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած ռասիստական հաշվեհարդարի փաստերը միջազգային իրավունքի մասնագետներին լիովին իրավունք են տալիս ասելու, որ այդ ամենը հոմոֆոբիայի, արմենոֆոբիայի ակնհատ դրսեւորումներ են, ինչի մասին եւս առանձնահատուկ ձեւով պետք է բարձրաձայնել միջազգային ատյաններում:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը նախաձեռնողականության առումով թույլ է: Նրա կարծիքով՝ Հայաստանը հիմնականում Ադրբեջանի ներկայացրած նախագծերից հետո է նախաձեռնությամբ հանդես գալիս: «Այս անգամ ևս ավելի քան 70 մարդ դեմ է քվեարկել հայկական նախագծին: Իսկ եթե նայենք ակտիվությանը, որն ունի […]
Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը: Արդեն տեղեկացրել էի, որ երեկ ԵԽԽվ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Վաղը ԵԽԽՎ-ում կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավական լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Եթե […]
Ադրբեջանի պատմության ինստիտուտի նախագահ Յաղուբ Մահմուդովը ստանձնել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային գովերգելու պարտականությունը: Ըստ Haberler-ի՝ Աթաթուրքի անվան համալսարանի մշակույթի և ներկայացումների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Մահմուդովն անդրադարձել է պատմությանն ու այն իմանալու կարևորությանը երիտասարդների շրջանում: Ադրբեջանցին պնդել է, որ Խաչակրաց արշավանքից հետո շարունակվել են թուրքերի դեմ շարժումները, որոնք պատճառ են դարձել, […]
Եվրոպայի խորհուրդը, պատրաստվում է եվրոպականացնել Բաքվի պաշտոնական դիրքորոշումը և դարձնել Խորհրդարանական վեհաժողովը Միլի մեջլիսի կցորդը:
Ճիշտն ասած, ես կողմ եմ, որ մաքսակետ լինի: ԼՂՀ-ն կարող է մաքսակետ դնել ու ասել, որ ինքն անկախ պետություն է: Այսօր Հայաստանի հետ սահմանի վրա է այդ մաքսակետը, վաղն այն կարող է լինել Ադրբեջանի կամ Իրանի հետ սահմանի վրա:
Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը:
Իսկ մենք` քաղաքական ուժերի, արդյոք մեր տեղո՞ւմ ենք Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Պետության, ազգի համար դժվարին պահերին պետք է անտեսվեն քաղաքական, նեղ կուսակցական շահերը, մի կողմ մղվեն տարակարծությունները եւ կայանա ազգային համախմբում. թվում է, թե սա բոլորի համար անվիճելի աքսիոմ է։ Բայց պարզվեց, որ մեզանում դեռեւս չկա այս կարեւորի գիտակցումը, հակառակը, վայնասուն […]




