Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը: Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, […]
Ադրբեջան


Համայն հայության վրդովմունքը որոշ չափով փարատվեց, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտնեցին իրենց լուրջ մտադրությունը՝ պատասխանել ադրբեջանական վերջին հարվածին զանգվածային և անհամաչափ հարձակմամբ:

Երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ հետ ասոցացման գործընթացին, տեղական արևմտամետները ցինիկաբար ոչ մի խոսք չէին ասում ԵՄ հետ ինտեգրման վտանգների մասին: Կնշանակի ազնից չեն…

Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն է, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ… Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները…

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է սկսել՝ «ԵԱՀԿ, տե՛ր կանգնիր մանդատիդ, վերադարձրե՛ք մեր սպանված 3 օդաչուներին» պաստառով: Tert.am-ին նա ասաց, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ ադեկվատ պահվածքի հետևանքով է, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 տղաները դեռևս գտնվում են ուղղաթիռի անկման […]

Հայկական ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք, այն շփման գծից հեռու է եղել 1 կմ, այսինքն գտնվել է Արցախի տարածքում, ուղղաթիռը չի ունեցել մարտական զենք:
Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, վախենալով Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնությանը: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին առընթեր Հասարակական կազմակերպությունների աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել կարգավորել հարցը միջազգային նորմերի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: […]

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 15-ին հրավիրեց ասուլիս-քննարկում` <Ադրբեջանական սադրանքը պատերազմի վերսկսման վտանգ, հայկական կողմի հակաքայլերը> թեմայով:
«Ադրբեջանն իրեն պահել է խուլիգանի նման. սկզբից մեկին կոպիտ բառ է ասում և եթե պատասխան չի ստանում, հաջորդ անգամ արդեն ապտակ է հասցնում: Եթե այդ դեպքում էլ պատասխան չի լինում հարված ստացողի կամ նրա շրջապատի կողմից, նա արդեն գարեջրի է ուղարկում: Հիմա եթե մենք համապատասխան գործողություններ չձեռնարկենք, շատ ավելի վատ խնդիրների ենք հանդիպելու հետագայում»,- նման […]
Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանը նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի միջադեպի վերաբերյալ 168.am-ին ասաց. «Կարդում ես միջազգային կառույցների` լինի ՄԱԿ կամ ԵԱՀԿ և այլն, հայտարարություններն ու մտածում, որքա՞ն կարելի է ջայլամի նման գլուխը կոխել հողի ու ավազի մեջ: […]




