Տարածաշրջան

Հոկտեմբեր 28, 2010թ. 12:01

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել: Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանըասել է, թե Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, […]


Հոկտեմբեր 27, 2010թ. 20:05

Հաստատելով 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, նախագահներն ընդգծեցին…


Հոկտեմբեր 27, 2010թ. 18:00

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները Աստրախանում եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել: Նրանք պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակություն կատարել: «Խոսքը գնում է հատուկ հռչակագրի մասին, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նա հստակեցրել է, որ փաստաթուղթը ենթարդում է «ռազմագերիների եւ զոհվածների դիակների վերադարձ»: […]


Հոկտեմբեր 27, 2010թ. 16:10

Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ, որտեղ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ նախատեսված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Նախագահ Սարգսյանն այցելել է քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. […]


Հոկտեմբեր 26, 2010թ. 10:00

Իրանը մոտ ապագայում արտադրելու է իր սեփական S-300 համակարգը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Բացի այդ, Վահիդին հայտնել է, որ Ռուսաստանը, հրաժարվելով փոխանցել համակարգը Իրանին, խախտել է երկկողմ պայմանագիրը, և այժմ Իրանը պատրաստվում է սկսել փոխհատուցման ստացման գործընթացը: ArmAr.am


Հոկտեմբեր 26, 2010թ. 09:09

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնվում է Շվեյցարիայում, ուր մասնակցում է  ֆրանկաֆոնիայի երկրների վեհաժողովին: Վրաստանից բացի վեհաժողովին մասնակցում են նաև 70 այլ երկրներից պատվիրակություններ:  Վեհաժողովի ընթացքում ընդունվել է որոշում, որով մասնակից երկրները միանշանակորեն պաշտպանում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը:


Հոկտեմբեր 25, 2010թ. 19:34

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային  երկօրյա պաշտոնական  այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի  գլխավորած պատվիարկության անդամները։ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 12:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլիմայի փոփոխության հարցերով կազմակերպված համաժողովի շրջանակներում Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Յորգոս Պապանդրեուի հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է 22 համաձայնագիր: Նախագահները նշել են, որ խնդիրների լուծման հարցում իրենց կարծիքները համընկնում են, և ցանկություն են հայտնել այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կլինեն իրագործելի և խելամիտ: Էրդողանը նաև հայտնել է, որ սպասում […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 11:18

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման  հուշագիր են ստորագրել Թուրքիայի` ԵՄ անդամակցման բանակցություններում համագործակցության ուղղությամբ: Հուշագիրը ստորագրվել է պետնախարար Էգեմեն Բաղըշի և ԵՄ հարցերով բրիտանական նախարար Դևիդ Լիդինգտոնի կողմից 7-րդ  Բոսփորյան խորհրդաժողովի  շրջանակներում: Լիդինգտոնը հայտնել է, որ այս պայմանագիրը Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի արագացման ուղղությամբ ջանքերի մի մասն է:  “Մենք Թուրքիային աջակցություն կցուցաբերենք առավել ռազմավարական և կանոնակարգված […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 10:32

Իրանի և Իրաքի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադը և Ջալալ Թալաբանին երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ընդլայնման ճանապարհների մասին հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը: Ահմադինեջադը Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները բնորոշել է որպես գերազանց և հույս է հայտնել, որ իրաքյան նոր կառավարության կազմավորումը թույլ կտա ընդլայնել  երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Իրաքի նախագահը իր կողմից հույս է […]