«Տարածաշրջանում չլուծված հակամարտությունները հիմնական սպառնալիքն են կայունության համար, քանի որ ստատուս քվոյի պահպանումը…»
Տարածաշրջան
Չինաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին` Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար` նշելով, որ Վաշինգտոնը չպետք է գործեր ՄԱԿ բանաձեւից դուրս: Չինաստանի ԱԳՆ մամուլի խոնակ Քին Գանգը հուլիսի 6-ին ասել է, որ «Չինաստանն աջակցում է ՄԱԿ բանաձեւերին: Չինաստանը հավատում է, որ երկրները պետք է ճիշտ մեկնաբանեն պատժամիջոցները, այլ ոչ թե ընդլայնեն դրանք»: ArmAr.am
Georgia Online-ի փոխանցմամբ, հուլիսի 14-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշները: Կուշների պաշտոնական այցը սկսվելու է հուլիսի 15-ին: Ներկա փուլում դեռեւս հստակեցվում են այցի մանրամասները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ: ArmAr.am
Թուրքիայի ազդեցիկ «հովանավորները»` Թոնի Բլերը եւ Գերհարդ Շրյոդերը արդեն վաղուց անհետացել են քաղաքական ասպարեզից:
Այսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել բանավեճ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցի շուրջ: Քննարկվելւ է այդ շրջաններում առկա իրադրությունը, փախստականների վերադարձի հարցը, ինչպես նաեւ նախապատրաստվելու է տվյալ շրջաններում հումանիտար օգնության միջոցառումների իրականացման հետ կապված բանաձեւը: Փաստաթուղթը ներկայացնելու է ԵԱՀԿ-ում Վրաստանի հատուկ ներկայացուցիչ, Վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը:
«Հնարավոր է, որ սեպտեմբեր ամսին Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը»,- այսօր նման կարծիք է հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև նկատել է. որ Թուրքիան սահմանը կբացի, բայց դա դա կկրի ժամանակավոր բնույթ: Փորձագետը նշեց, որ սահմանի բացումը կարող է համընկնել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի ու […]
«Պատերազմը «հանաք-մասխարա» չի, և Ադրբեջանն է պատերազմ տեսել, և՛ մենք ենք տեսել ու ես ոչ մի դեպքում նրանց ասածները լուրջ չեմ ընդունում: Քանի որ եթե լուրջ էլ լինի հայկական կողմը պատրաստ է արժանի հակահարված տալու: Կապրենք կտեսնենք»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ասել է ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը: Նրա խոսքերով, հայկական բանակը […]
«Ադրբեջանը պետք է եւ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը», – Ղարաբաղի ադրբեջանական նախկին համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` հավաստիացնելով, թե անցկացվող բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի դրվել կասկածի տակ: «Մադրիդյանի հիման վրա առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար», – պարզաբանել է Ալիեւը` հավելելով, թե […]
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` Բաքու է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Վաշաձեն «կարեւորել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների անցկացումը այն մասին, թե ինչպես զարգացնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը, մասնավորապես` համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, երկու երկրների համար հրատապ` տարածքային ամբողջականության հարցերով»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան հստակեցրեց Վաշինգտոնի դիրքրոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թե Ղարաբաղյան բանակցային գործընթացների շուրջ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանկ իր տեսակետը հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ բանախոսի, Քլինթոնը թե իր հայտարարություններով և թե Ծիծեռնակաբերդ մասնավոր այցելությամբ Անկարային ակնարկեց, որ Վաշինգտոնը գործուն քայլերի է սպասում Երևանի հետ հարաբերոթյունների կարգավորման […]




