Տարածաշրջան

Հունվար 13, 2015թ. 14:58

Խորապես սգում եմ գյումրեցի Ավետիսյան ընտանիքի անդամների ողբերգական մահը, ցավակցում զոհվածների հարազատներին, մեր բոլոր հայրենակիցներին: Հավատում եմ,որ հայ բժիշկների հոգատարության շնորհիվ փոքրիկ Սերգեյը արագորեն կապաքինվի: Վստահեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի պետական համապատասխան մարմինների աշխատանքի արդյունքում կբացահայտվեն տեղի ունեցած հանցագործության բոլոր հանգամանքները, մեղավորները համարժեք պատիժ կստանան, ինչպես նաև հետագայում կբացառվեն նման դեպքերի կրկնման հնարավորությունները: Յուրի Նավոյան […]


Հունվար 13, 2015թ. 01:30

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է: Ռուս սահմանապահներին հաջողվել է հայտնաբերել նրան Բայանդուր և Երազգավորս գյուղերի մոտակայքում, որոնք հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղեր են։ Ենթադրվում է, որ ռուս զինվորը Արփաչայ գետի կողմից ցանկացել է կտրել սահմանային փշալարերն ու անցնել Թուրքիա։ […]


Հունվար 12, 2015թ. 22:31

Եթե 20-րդ դարասկզբին Եվրոպան այլ մոտեցում ցուցաբերեր Հայաստանի նկատմամբ, եթե չհովանավորեր իսլամը, ապա այսօր այլ իրավիճակ կլիներ: Բերեմ մեկ պատմական փաստ. 1920 թվականին հունիսի 1-ին, երբ ԱՄՆ սենատում քննարկվում էր հայկական հարցը, սենատոր Ռոբինսոնը ելույթ ունենալով ասում է՝ լսեք, դուք կարծես չեք ուզում պաշտպանել Հայաստանին և մանդատը մերժելու եք, բայց պետք է հասկանաք, որ ձեր քայլով քրիստոնեությունը ջախջախիչ հարված կստանա Արևելքում: Եվ ստացավ՝ Արևմուտքը դավաճանական կեցվածքի պատճառով:


Հունվար 12, 2015թ. 16:38

Նախարարը հայտարարել է, որ տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման:


Հունվար 9, 2015թ. 23:13

Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:


Հունվար 9, 2015թ. 22:13

“Նուվել դը Աղմենի” ամսագիրը հրապարակել է 2012 թվականին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի անդամ Հուբերտ Հայնելի եւ թուրքական խորհրդարանի պատգամավոր Յաշար Յաքըշի էլեկտրոնային նամակագրությունը:


Հունվար 9, 2015թ. 20:30

«Ժամանակին Ֆրանսիան չպաշտպանեց պանթուրքիզմին զոհ գնացող հայությանը: Եվրոպան չսաստեց ոճրագործին, չբռնեց նրա արյունոտ ձեռքը, և թողեց, որ մի ողջ ժողովուրդ մորթվի: Ու այսօր այդ ոճրագործն իր զենքն ուղղել է հենց եվրոպացու դեմ: Պատմությունը կրկնվում է Եվրոպայի սրտում` Փարիզում»:


Հունվար 8, 2015թ. 22:37

Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:


Հունվար 8, 2015թ. 22:11

Ռուսաստանում հրապարակվել է այն հիվանդությունների փոփոխված ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող վարորդական վկայական ստանալ: Այդ հիվանդությունների ցանկում, մասնավորապես, մտցվել է «սեռական ինքնության խանգարումը», որով բնութագրվում է տրանսսեկսուալիզմը և տրանսվեստիզմը: Փոփոխված ցանկը մշակվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրահանգով՝ նպատակ ունենալով խստացնել վարորդների առողջության նկատմամբ վերահսկողությունը, քանի որ Ռուսաստանի ճանապարհներին մեծ թիվ են կազմում […]


Հունվար 8, 2015թ. 19:01

Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ատամյանը հեղինակավոր The Huffinghton Post պարբերականում Հայոց ցեղասպանության թեմայով ուշագրավ հոդված է հրապարակել, որը մասնակի կրճատումներով ներկայացնում է tert.am կայքը: