Տարածաշրջան

Հունվար 8, 2015թ. 12:10

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 […]


Հունվար 5, 2015թ. 15:44

Ալմագրոն շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հայ բնակչության ինքնորոշման և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության իրավունքների հարգման անհրաժեշտությունն այն սահմաններով, ինչպիսին այն եղել է 1918թ-ի մայիսից 1920թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:


Հունվար 1, 2015թ. 20:15

Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազն վստահեցրել է, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում: «Մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետևել թե ամբողջ ընթացակարգին, և թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը», ասել է նա:


Դեկտեմբեր 24, 2014թ. 21:50

Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հաճախ են հայտարարում, թե ԵՏՄ անդամակցումը մեր երկրին չի խանգարում համագործակցել ԵՄ հետ, նաև ասվում է՝ կա ԵՄ հետ համագործակցային լայն դաշտ: Բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանն արդեն իսկ մեկ այլ միության անդամ է, արդյոք, եղած դաշտը բավարա՞ր է ԵՄ հետ անհրաժեշտ համագործակցության, ծրագրերի իրականացման համար:


Դեկտեմբեր 24, 2014թ. 21:29

Մեր անհազանգը ուղղված է աշխարհին իրազեկելու, որ հանձին Ադրբեջանի տարածաշրջանում կա ֆաշիստական գաղափարներով առաջնորդվող պետություն, որը սպառնալիք է բոլորի համար:


Դեկտեմբեր 20, 2014թ. 22:40

Հայք վերլուծական-տեղեկատվական կենտրոնն այսօր կազմակերպեց իր ամենշաբաթյա հերթական քննարկում-ասուլիսը: Թեման՝ Հայաստան-Վրաստան.կոմունիկացիոն նոր ուղիներ:


Դեկտեմբեր 19, 2014թ. 16:04

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ժամեր անց նույն փաստաթուղթը վավերացրել է նաև Բելառուսի օրենսդիրը:


Դեկտեմբեր 18, 2014թ. 21:39

Աբխազական երկաթգծի վերագործարկմանը զուգընթաց Ռուսաստանում, Վրաստանում ու Հայաստանում ավելի հաճախացել են խոսակցությունները դեռևս 19-րդ դարին կառուցված Դաղստանից դեպի Վրաստան ձգվող ավարա-կախեթական ճանապարհի գործարկման շուրջ:


Դեկտեմբեր 17, 2014թ. 02:00

Հայաստանը իրականցնելով հավասարակշիռ քաղաքականություն, մշտապես ըմբռնումով է վերաբերվել հարևան Վրաստանի խնդիրներին, ու դա ենթադրում է, որ Վրաստանը ևս պետք է ցուցաբերի համարժեք քաղաքականություն: Մինչդեռ…


Դեկտեմբեր 17, 2014թ. 01:51

Այնուհետև ադրբեջանցի հրեա հեղինակը մեղադրում է հայերին «մշակութային բռնության» համար՝ վկայակոչելով հակասեմական գրքերի և հեռուստատեսային ծրագրերի գոյությունը: Սակայն նա դժկամությամբ ընդունում է, որ «նման ցավալի դեպքեր» տեղի են ունենում «շատ երկրներում»: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա առանձնացնում Հայաստանը: Հնարավոր է, որ նա հետին մտքեր ունի: