Сергей Шакарянц. “ЕЩЁ И ЕЩЁ РАЗ О ТРАГЕДИИ В ГЮМРИ. Вопрос же тут не в том, что и где и как и кто должен судить не судить. И тем более – не в том, что именно по трагедии в Гюмри России надо что-то “миру доказывать”. Я НЕ ВЕРЮ, что парень, пусть и туповатый и недалёкий, […]
Տարածաշրջան
Հայտնի արտահայտութուն կա, Ռուսաստանին խելքով չես հասկանա և իսկապես, ինձ մոտ տպավորություն է, որ այդ երկրի վերլուծական շրջանակները կտրված են իրականությունից ու չեն տիրապետում իրենց երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ասածիս վկայությունը Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, ռուսները ինձ համար շատ կասկածելի հանգամանքներում ձերբակալեցին իրենց վիժվածքի զավակին և միանգամից հրաժարվեցին հանձնել նրան հայկական կողմին, ինչը […]
Ռուսական մի շարք կայքեր անդրադարձել են երեկ Վալերի Պերմյակովի տված խոստովանական ցուցմունքներին: Մի շարք լրատվական աղբյուրներում կան լրացուցիչ տեղեկություններ, որոնք վերաբերում են անմարդկային սպանության դրդապատճառներին: Մասնավորապես՝ «Lifenews» ու «newsru.com» կայքերը գրում են, Պերմյակովը պատմել է, թե դուրս է եկել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել, ուզել է փախչել ու անցնել Թուրքիայի սահմանը, որպեսզի իրեն չգտնեն […]

Այսօր հայ հանրության պահանջը հետևյալն է՝ հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվողը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, դատավարությունը պե՛տք է ընթանա Հայաստանում: Սա նաև շատ կարևոր քայլ է վստահության առումով: Ու պետք է, որ դրանում շահագրգիռ լինի հենց Ռուսաստանը, որպեսզի կատարված ոճրագործությունը հակառուսական տրամադրությունների արտահայտման պատճառ չդառնա:
Այսօր` հունվարի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել […]

Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ…

Հայաստանը, որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր ուզի, թե չուզի հայտնվելու է Արևմուտք-Արևելք քաղաքակրթությունների բախման խաչմերուկում, կնշանակի դիտորդի դերում չենք կարող լինել: Ավելին, որպես քրիստոնյաներ աշխարհին մեր խոսքը, մեսիջն ուղղելու պարտավորություն ունենք, հետևաբար, սեփական օրակարգով ներկայանալու անհրաժեշտություն կա:
Ֆրանսիայի հայտնի պարբերականներից մեկը` Le Monde-ը, քննադատել է Փարիզում ահաբեկչության դեմ համերաշխության երթին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը: Քննադատելով այն երեւույթը, որ մամուլի եւ խոսքի ազատությանն իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակով իրականացված երթին մասնակցել են այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որտեղ խիստ սահմանափակված է խոսքի եւ մտքի ազատությունը` Le Monde-ը, ի թիվս այլ երկրների, հիշատակել է Թուրքիային: Ֆրանսիական […]

Այս թոհուբոհում իր հարցերը լուծել փորձող Անկարայի ներկայացուցիչը ճիգ չի խնայելու պաշտոնական Փարիզի խոստման իրականացումը տապալելու: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը:

2015 թվականը բավական անհանգիստ սկիզբ ունեցավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին կանգնած մեր զինվորների համար. հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերություններում արձանագրված հետտոնական սրացումների հետեւանքով հայկական կողմն արդեն իսկ 4 զոհ է տվել, կան վիրավորներ։
Ադրբեջանցի «դիվերսանտների» սադրիչ գործողություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ




