Տարածաշրջանի շուրջ ընթացող «մեծ խաղում» Ղարաբաղյան հակամարտությունը պահպանելու է իր առաջնակարգ դերակատարությունը մինչեւ այն պահը, քանի դեռ նրա հիմնական խաղացողներից որեւէ մեկը չի «շոշափել» ստատուս քվոյի փոփոխության ի՛ր հնարավորությունը։ Եվ հենց այդ պահին էլ համանախագահների արտաքուստ միասնական կեցվածքը փլուզվելու է «թղթե տնակի» նման։
Տարածաշրջան
Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին:
աստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան եւ թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։
Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն :
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Հայաստան այցելած «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը ներկայացրել է նախարարի այցն ու ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հղած «մեսիջները»։ «Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան կատարած մեկօրյա այցը Կովկասում վերջին ամիսներին ակտիվանալ փորձող քաղաքականության կարևոր հանգրվանն էր։ Մինչ Թուրքիան Կովկասում նոր լուծումներ առաջարկելու «մեսիջներ» է հղում, Հայաստանը չափազանց զգուշավոր կեցվածք է ընդունել։ […]
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երևանում ընթացող ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես դիտարկմանը, թե մամուլում եղել են հրապարակումներ, որ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ վաղը Հայաստան կատարելիք այցը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է լավ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ թուրքական դիվանագիտությունը բլեֆ չէ: «Դավութօղլուն շանս դեռ ունի, եթե շատ է ցանկանում, վաղը մի քանի քայլեր պետք է անի. լավ է՝ ուշ, քան՝ երբեք, եթե, իհարկե, թուրքական քաղաքականությունը […]
Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեդ Դավութօղլուին։ Ակնհայտ է, որ «Զրո խնդիր՝ հարեւանների հետ» կարգախոսով սկսած եւ ներկա դրությանմբ «լուրջ խնդիրներ՝ բոլոր հարեւանների հետ» իրողության հասած Էրդողանի կառավարությունը միջազգային հարթակներում դիմագիծը […]
«Աքշամ» պարբերականին գրում է, որ Հայաստանում Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական սահմանը բացելու առաջարկով է հանդես գալու:




