Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:
Թուրքիա
Թուրքական կոռուպցիոն սկանդալ, որի արդյունքում մեղադրանք ներկայացվեց 24 պաշտոնյաների, ձերբակալվել են նախարարների որդիներ, գործեր են հարուցվել նախարարների դեմ, իսկ կասկածյալները մեղադրվում են կաշառակերության, ոսկու մաքսանենգ վաճառքի, փողի լվացման մեջ: Սարքովի սկանդալնե՞ր, թե՞ իրականություն, ի՞նչ ազդեցություն այն կունենա Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրա:
Կարեն Վերանյան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Վերջերս լույս տեսավ հեղինակավոր Տնտեսության և խաղաղության ինստիտուտի «Խաղաղասեր երկրներ» հերթական՝ 2013թ. վարկանիշային հետազոտությունը։ Նշենք, որ կազմակերպության շրջանակներում «Խաղաղասեր երկրներ» վարկանիշային ուսումնասիրության (Global Peace Index) նախաձեռնության մեկնարկը տրվել է 2007թ.։ Սույն հոդվածում կանդրադառնանք 2011-2013թթ. վարկանիշային զեկույցներում ներառված ու մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշների համեմատական վերլուծությանը։ Մեթոդաբանական […]
Եթե ՄԻԵԴ-ի համար ընդունելի է, որ կան հանցագործություններ, որոնց ժխտումն ինքնին հանցագործություն է, հետեւաբար այս մոտեցումը պետք է կիրառվի նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում, իսկ եթե չի կիրառվում, ուրեմն անտարակույս կայացված որոշումը քաղաքական պատվեր էր:
Այսինքն՝ եթե 2014-ի հունվարին Թուրքիան համաձայնի Հայաստանի հանդեպ հստակ ու աներկբա քայլեր ձեռնարկելու՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու եւ սահմանները բացելու Արեւմուտքի պահանջին, ապա կխուսափի Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումից, իսկ եթե ոչ՝ ապա Ֆրանսիան կընդունի համապատասխան օրենք եւ կսատարի մեզ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հայտնվելով նման վտանգավոր ճոճանակի վրա, փորձենք հասկանալ ընդհանրապես ի՞նչ կապ ունեն […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան միջամտել է թուրք հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած տխրահռչակ վճռի կայացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում (http://www.mfa.gov.tr/no_-336_-18-aralik-2013_-aihm_in-isvicre-aleyhine-_ifade-ozgurlugu_ne-iliskin-vermis-oldugu-17-aralik-2013-tarihli-karari-hk.tr.mfa) նշվել է, որ Անկարան պաշտոնապես ներգրավված է եղել ՄԻԵԴ դատական գործընթացում եւ տեսակետներ է ներկայացրել դատարանին: «Պետությունը միջամտել […]
<Իսկ դուք ու ձեր կինը Ստամբուլից մինչև Դեր Զոր՝ արևի տակ, սոված ու մերկ, կքայլե՞ք այնպես, ինչպես ձեր նախնիները քայլեցրին մի ողջ ժողովրդի, պարտադրելով նրանց հեռանալ հայրենիքից: Գուցե դուք սովո՞ր եք, կարող եք քայլել, ի վերջո, քոչվոր ցեղի ժառանգներ եք>:
Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին:
աստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան եւ թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։
Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն :




