Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ կարծիքով, ներկա պահին միջազգային իրադրությունն այնքան էլ բարենպաստ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար «Նման կարգի խնդիրներ լուծելու համար պետք է միջազգային իրավիճակը հարմար լինի: Այս պահին միջազգային հանրությունը զբաղված է Ուկրաինայի խնդրով: Դժբախտաբար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր տարածաշրջանում կան հակամարտություններ: Ճիշտ է, որոշ դրական տեղաշարժեր նկատվեցին: Մեկը […]
Թուրքիա
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը: Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի` Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ […]
Կոչ ենք անում Շվեյցարական իշխանություններին բողոքարկել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի անարդար որոշման դեմ. Ներկայացվում է միջնորդագիր: Այն ստորագրելու համար խնդրում ենք մտնել հետևյալ էջը. http://www.change.org/fr/pétitions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights Ստորև ներկայացնում ենք միջնորդագրի տեքստը “2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրապական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ որպես բացարձակ […]
«Zham.am»-ին լավատեղյակ վրացական աղբյուրներից հայտնի է դարձել, որ թուրք-վրացական հարաբերություններում սկանդալ է ծագել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի`Թուրքիա կատարած այցի ժամանակ: Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ Մարգվելաշվիլիի այցը Թուրքիա ունի պաշտոնական բնույթ, նրան շատ սառն են դիմավորել Թուրքիայում: Ըստ էության, Թուրքիայում փորձել են Մարգվելաշվիլիի այցը վերածել կիսամշակութային այցի, որի ժամանակ պետք է քննարկվեր վրացականի վերածված հայկական […]
«Մենք չպետք է կուլ տանք այս ոսկորը, որովհետև այն, ինչ կատարվում է Սևան Նշանյանի հետ, եթե մենք չբարձրաձայնենք այսօր, Սևանը կարող է ինչ-որ պահի Հրանտ Դինքի ճակատագրին արժանանալ», – ասաց Սևան Նշանյանի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ, լիբանանահայ գրող Սաքո Արյանը: Թուրքիայում, փաստորեն, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու, այլախոհության համար մարդիկ կա՛մ սպանվում են, ինչպես Հրանտ Դինքի պարագայում, կա՛մ հալածվում, ինչպես Թաներ Աքչամը, կա՛մ հայտնվում են բանտում, ինչպես Սևան Նշանյանը:
Արևմուտքում կյանքը մեռնում է, ԵՄ-ն ծանր բեռ է դարձել մանավանդ նոր անդամակցող երկրների համար: Փաստերը շատ են. Մերձբալթյան երկրները տնտեսապես ծանր վիճակում են, նույն իրավիճակն է նաև նախկին արևելյան ճամբարի երկրներում` Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, ուր արդեն ԵՄ դրոշը դուրս են նետում խորհրդարանից: Ուրեմն, ինչո՞ւ գնալ դեպի մեռնող Արևմուտք, ինչո՞ւ բարձրանալ խորտակվող նավի վրա…
Հարցազրույց Արևմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանի բացմանը նախապատրաստվելու մասին լուրերը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Այսօր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն հերքել է սահմանի հնարավոր բացման մասին լուրը: «Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային […]
Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը:
Այն, որ Թուրքիան ցայտնոտի մեջ է` 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվելիք մի շարք խոշոր իրադարձություններից, դա ակնհայտ է: Այսպես, Գերմանիան իր պետբյուջեով հատկացումներ է կատարել` Հայոց ցեղասպանության 100 ամյակի հետ կապված, որի առնչությամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիայում պաշտոնական այցի ժամանակ իշխանություններին է դիմել` հորդորելով, որ պետբյուջեից հանեն այդ ծախսերը: Թուրք իշխանավորին Գերմանիայի կանցլեր […]




