Թուրքիա

Դեկտեմբեր 13, 2013թ. 20:37

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Հայաստան այցելած «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը ներկայացրել է նախարարի այցն ու ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հղած «մեսիջները»։ «Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան կատարած մեկօրյա այցը Կովկասում վերջին ամիսներին ակտիվանալ փորձող քաղաքականության կարևոր հանգրվանն էր։ Մինչ Թուրքիան Կովկասում նոր լուծումներ առաջարկելու «մեսիջներ» է հղում, Հայաստանը չափազանց զգուշավոր կեցվածք է ընդունել։ […]


Դեկտեմբեր 12, 2013թ. 13:45

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երևանում ընթացող ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես դիտարկմանը, թե մամուլում եղել են հրապարակումներ, որ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի […]


Դեկտեմբեր 11, 2013թ. 20:31

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ վաղը Հայաստան կատարելիք այցը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է լավ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ թուրքական դիվանագիտությունը բլեֆ չէ: «Դավութօղլուն շանս դեռ ունի, եթե շատ է ցանկանում, վաղը մի քանի քայլեր պետք է անի. լավ է՝ ուշ, քան՝ երբեք, եթե, իհարկե, թուրքական քաղաքականությունը […]


Դեկտեմբեր 11, 2013թ. 18:07

Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:


Դեկտեմբեր 10, 2013թ. 11:42

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեդ Դավութօղլուին։ Ակնհայտ է, որ «Զրո խնդիր՝ հարեւանների հետ» կարգախոսով սկսած եւ ներկա դրությանմբ «լուրջ խնդիրներ՝ բոլոր հարեւանների հետ» իրողության հասած Էրդողանի կառավարությունը միջազգային հարթակներում դիմագիծը […]


Դեկտեմբեր 10, 2013թ. 11:21

«Աքշամ» պարբերականին գրում է, որ Հայաստանում Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական սահմանը բացելու առաջարկով է հանդես գալու:


Դեկտեմբեր 10, 2013թ. 11:11

կեղծիք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշեցումը, որն ամեն անգամ շրջանառության մեջ է դրվում այն ժամանակ, երբ հայ ժողովրդին փորձում են դնել…


Դեկտեմբեր 10, 2013թ. 00:42

«Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երեւան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը եւ Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ի պատասխան հարցի, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ […]


Դեկտեմբեր 10, 2013թ. 00:40

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին Երևանում կդիմավորեն բողոքի ակցիաներով։ Մասնավորապես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» կուսակցությունը և այլ հասարակական ակտիվիստներ որպես պահանջատեր դուրս կգան բողոքի ցույցի։ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Դավութօղլուին բողոքի ցույցով դիմավորելու աշխատանքներ արդեն տարվում են։ «Այս պահին դեռևս ճշտվում են, թե […]


Դեկտեմբեր 10, 2013թ. 00:17

Ընդամենը մեկ շաբաթ է անցել Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից, բայց այդ ընթացքում մեր հարեւանները արդեն հասցրել են յուրովի գնահատել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացումից բխող նոր աշխարհաքաղաքական կացությունը, անգամ ձեռնարկել որոշակի քայլեր այդ համատեքստում սեփական շահերը հետապնդելու համար։ Բացառությունն առայժմ թերեւս միայն Ադրբեջանն է, որն արտաքուստ փորձում է գլուխը ավազի մեջ մտցրած ջայլամի դիրք ընդունել՝ իր […]