ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ
Արևմտյան Հայաստան
1919-ի սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարևոր ձեռնարկներից մեկը եղավ “Ամբողջական Հայաստանի պատվիրակության” ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ […]
Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ կարգավորման քաղաքակիրթ ճանապարհը իրավական ուղին է
Դա պատմական եւ իրավական անհրաժեշտութիւն է եւ նպատակ ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայ ժողովրդի իրավունքները:
1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին:
Ամերիկյան արխիվներից պեղել-հանելով` քաղաքագետ Արա Պապյանը Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունած Իրավարար վճիռը Հայաստան է բերել` 90 տարի անց այն վերահրատարակելու նպատակով:
«Ժամանակն է պահանջել Թուրքիայից դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան: Մեր պահանջը Թուրքիայից հողային չէ, այլ հայրենիքի: Վիլսոնյան Հայաստանը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն է», – Արա Պապյան: ArmAr.am
Սա միակ գյուղն է ներկայիս Թուրքիայի տարածքում, որտեղ հայեր են ապրում` այն եզակի հայերը, որոնց իրենց հայրենիքում ապրելու իրավունքից չեն զրկել:
Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ.: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը:
Ակամա ներքաշվել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման «գայթակղիչ» գործընթացի մեջ` երբեմն մեզ խղճում են, քաղաքական պահի թելադրանքով խոստանում ճանաչում, սակայն հաջորդ իսկ պահին, «մոռանում» խոստացածը: Եվ այսպես շարունակ…




