Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ -Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունից անցել է 48 օր, սակայն գլխավոր կասկածյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին, հանցագործության նախաքննությունը չի իրականացվում հայ իրավապահների կողմից, ձգձգվում է նախաքննությունը: Այս ամենը մտահոգիչ չե՞ն: – Անկեղծ ասած, ներկայիս գործընթացում ես որևէ մութ, մտահոգիչ հանգամանքներ չեմ տեսնում: Ասել, թե նախաքննությունը […]
Զինված ուժեր

Այսօր՝ մարտի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում գրել է, թե նախարարին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին: Հոսպիտալի պետը զեկուցել […]
Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում: Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել […]
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ: 28.02.2015թ` ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է ներթափանցել N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից մահացել են նույն […]
Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։ Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում սպասում են նաև Վալերի Պերմյակովի գործին, փոխանցում է […]

Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներ են, հետևաբար` փոխադարձ պարտավորվածություններ ունեն կոլեկտիվ անվտանգության և բազմակողմանի հարաբերությունների ձևաչափի հարցերում: Այդ մասին Regnum-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ պատերազմի դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի կողմից: «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և, բնականաբար, ունի իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ մեր երկրի ռազմական անվտանգությանն […]
Հայրապետյանի հովանավորած ռազմական ակադեմիայի շինարարությունը վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում վերսկսվել է Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորած՝ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ակադեմիայի շինարարությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը: Նա հայտնեց, որ շենքի առաջին հարկն արդեն պատրաստ է: «Հիմա երկրորդ հարկն է կառուցվում, […]

Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։ Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։ ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, […]

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է […]
Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել: Համաձայն որի` “Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: “Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ օրվա կարգացուցակի համաձայն”,-ռուսական […]





