Զինված ուժեր

Օգոստոս 18, 2023թ. 00:08

Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:15-21:30-ն ընկած ժամանակահատվածում…


Օգոստոս 17, 2023թ. 23:53

Զորամասում կասկածելի հանգամանքերում «ինքասպանություններ են» տեղի ունենում, պահեստազորայինը անհասկանալի պատճառներով, դիրքը թողած՝ գնացել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած հատված եւ գերեվարվել, Սուրեն Պապիկյանն անհաղորդ նստած է իր կաբինետում, նա բան չունի ասելու:


Օգոստոս 17, 2023թ. 17:05

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Օգոստոս 16, 2023թ. 15:30

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում է պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները: ՀՀ պաշտպանության […]


Օգոստոս 15, 2023թ. 20:09

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 15-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է »,- նշվում է հաղորդագրության մեջ:


Օգոստոս 15, 2023թ. 19:21

Եթե «Խաչակիրները» ցանկանում էին զենքով գնալ եւ ուժով բացել Բերձորի միջանցքը, այդ դեպքում հրապարակային չէին անում դա:


Օգոստոս 15, 2023թ. 14:27

Ադրբեջանի ՊՆ–ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքը կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբրև հայկական կողմը սադրանքի է նախապատրաստվում: Նշում են, որ դա նման է 2022 թվականի սեպտեմբերի իրավիճակին: Մոռացել են, որ վերջերս Ալիևն անձամբ խոստովանեց, որ իրենք են կազմակերպել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան ՀՀ–ի նկատմամբ՝ որպես «ուղերձ» ՀՀ–ին: Ադրբեջանական մամուլը վերջերս հաճախ է գրում, որ պետք […]


Օգոստոս 14, 2023թ. 21:10

Օգոստոսի 14-ից օգոստոսի 20-ը Patriot կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ Կուբինկա օդանավակայանի Ալաբինո պոլիգոնում անցկացվում է «Բանակ 2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը։ Ինչպես հայտնում է rusarmyexpo.ru-ն, ռուսական և արտասահմանյան ընկերությունները կցուցադրեն զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից և առաջադեմ մոդելներ։ Տեղի կունենան գիտական ​​և գործնական հանդիպումներ, փորձագիտական ​​խորհրդատվություն համաշխարհային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, կիրականացվեն մշակութային լայնածավալ ծրագրեր։ Ֆորումի այցելուները կկարողանան […]


Օգոստոս 12, 2023թ. 20:36

Երկու զոհ (ըստ տարածվող լուրերի` ինքնասպանություն) մեկ օրում նույն զորամասում, որը գտնվում է սահմանից հեռու… Լռում են հայտնի ՀԿ֊ները, որոնք նախկինների օրոք, եթե նույնիսկ հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ զոհ ունենայինք սկանդալ և մեծ աղմուկ կբարձրացնեին ու ամեն ինչում իշխանություններին կմեղադրեին, լռում են քաղաքական ուժերը և ամենասարսափելին` լռում է հասարակությունը…Տպավորություն է, որ Երևանի մոտ գտնվող զորամասում […]


Օգոստոս 8, 2023թ. 22:49

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է, սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է: Ու բնականաբար որևէ մեկի մոտ կասկած չկա, թե […]