28 Հունիս 2010

Հունիս 28, 2010թ. 23:14

Չեմ սիրում միջակութիւնը նպատակի, զոհաբերութեան, տառապանքի: Միջակութեամբ չես աճի, չես հսկայանա հոգեպէս: Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականութեան ճամբով»: «Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ` մտածել այլոց ցաւերի մասին»: «Թերահաւատութի՛ւն` ահա՛ իրական թշնամին, որին չյաղթահարած`յաղթանակ տօնած չէ եւ ոչ մի զօրավար»: «Դու տկար ես, որովհետեւ քեզ պակասում է գիտակցութիւնը ուժեղ լինելու […]


Հունիս 28, 2010թ. 21:31

Թուրքիան սկսել է բանակցությունները Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմնի` Վենետիկի հանձնաժողովի հետ սահմանադրական իրավունքի շուրջ, որոշակիացնելու համար սահմանադրական հավելումների կիրառման ուղին, եթե սեպտեմբերի 12-ին բարեփոխումների ծրագիրը հաստատվի հանրության կողմից: Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թոմաս Մարկերտը բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաները հանդիպել են Վենետիկի Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Ստրասբուրգում` քննարկելու համար Խորհրդարանի կողմից վերջերս […]


Հունիս 28, 2010թ. 21:12

Հարց է առաջանում. ինչո՞ւ ենք շարունակում օգտագործել Արցախի այն անվանումը, որ «ժառանգել» ենք, որպես հիշատակ մեր ոչ այնքան խաղաղասեր հարևանների զավթողական-գաղութատիրական քաղաքականությունից։


Հունիս 28, 2010թ. 21:04

«Այն գումարները, որոնք այսօր տրամադրվում են գիտության ոլորտին, շատ քիչ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և հավելեց, որ «այս պայմաններում մտածել, որ գիտության ոլորտում կունենանք առաջընթաց, կարծում եմ, որ հնարավոր չէ»: Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սասուն Գևորգյանի խոսքերով, այսօր գիտության ոլորտում […]


Հունիս 28, 2010թ. 20:57

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել` Արթուր Գրիգորյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին: ArmAr.am


Հունիս 28, 2010թ. 20:54

Total-ը  խոշոր նավթային վերջին ընկերությունն էր, որ դադարեցրեց բենզինի վաճառքը Իրանին օրեր առաջ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց պատժամիջոցների օրենքը, որի թիրախն է Թեհրանի կողմից բենզինի ներմուծումը: Նշենք, որ ֆրանսիական հիշյալ էներգետիկ ընկերությունը միացավ BP, Royal Dutch Shell եւ նավթի առեւտրով զբաղվող այլ մեծ ընկերություններին` Թեհրանի հետ կապերը խզելու գործում նախքան […]


Հունիս 28, 2010թ. 18:46

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի տարածած համատեղ հայտարարության` Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված անգլերեն եւ Կրեմլի կայքում տեղադրված ռուսերեն տարբերակներում որոշ անհամապատասխանություններ կան: Մասնավորապես, անգլերեն տեքստում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի գրավված, կամ զբաղեցրած հարակից տարածքների վերադարձման…», մինչդեռ ռուսերեն տարբերակում այս համատեքստում որեւէ բնորոշում չկա` […]


Հունիս 28, 2010թ. 18:38

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Երկրի ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում նահատակված մարտակերտցիների հիշատակը հավերժացնող  հուշակոթողներին եւ հանդիսավոր նիստում պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների ու բարերարների: […]


Հունիս 28, 2010թ. 18:32

Ադրբեջանական ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել Բաքվին և Թբիլիսիին, եթե նրանք իրենց տարածքը տրամադրեն ամերիկյան զորքերին։ Ադրբեջանցի քաղաքագետ Զարդշուտ Ալիզադեն մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի տարածքով պատրաստվում են օդային հարված հասցնել Իրանին՝ ասել է. «Եթե Ադրբեջանն ու Վրաստանն իրենց տարածքները […]


Հունիս 28, 2010թ. 18:24

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում մի շարք գերատեսչություններ ու ոչ կառավարական կազմակերպություններ զբաղված են թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարով, սակայն առկա խնդիրները մնում են չլուծված: Հերոյինի մեծաքանակ խմբաքանակ դեպի Ադրբեջան է ներկրվում Աֆղանստանից, Ռուսաստան և Եվրոպայից տեղափոխմանը: Այսպիսով, թմրամիջոցների տեղափոխման գլխավոր ուղիներն են՝ Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Արևմտյան Եվրոպա, Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Արևմտյան Եվրոպա: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական […]