26 Հոկտեմբեր 2010

Հոկտեմբեր 26, 2010թ. 10:00

Իրանը մոտ ապագայում արտադրելու է իր սեփական S-300 համակարգը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Բացի այդ, Վահիդին հայտնել է, որ Ռուսաստանը, հրաժարվելով փոխանցել համակարգը Իրանին, խախտել է երկկողմ պայմանագիրը, և այժմ Իրանը պատրաստվում է սկսել փոխհատուցման ստացման գործընթացը: ArmAr.am


Հոկտեմբեր 26, 2010թ. 09:09

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնվում է Շվեյցարիայում, ուր մասնակցում է  ֆրանկաֆոնիայի երկրների վեհաժողովին: Վրաստանից բացի վեհաժողովին մասնակցում են նաև 70 այլ երկրներից պատվիրակություններ:  Վեհաժողովի ընթացքում ընդունվել է որոշում, որով մասնակից երկրները միանշանակորեն պաշտպանում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը: