4 Հոկտեմբեր 2010

Հոկտեմբեր 4, 2010թ. 20:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով հատկապես  Բանկի ներդրումը`ուղղված Հայաստանի տնտեսության  կայուն զարգացման ապահովմանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է  հայտնել Բանկին` մեր երկրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի  հետեւանքների հաղթահարման գործում աջակցության համար: “Մենք ԱԶԲ գործունեությունը կարեւորում ենք ոչ այնքան Հայաստանում […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 19:25

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերամիավորման 20-ամյակի առթիվ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը։ Շնորհավորելով ներկաներին և Գերմանիայի ժողովրդին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորական խոսքերը Գերմանիայի վերամիավորման և միասնության տոնի կապակցությամբ։ Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Գերմանիայի պետությանն ու ժողովրդին մաղթել […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 19:22

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Ողջունելով Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին` Նախագահ  Սարգսյանը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու  քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ  հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Հանրապետության ղեկավարի հավաստմանբ, Հայաստանը պատրաստ է  հարեւան Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 18:55

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, Կոնգրեսի հայանպաստ խմբի համանախագահներ Ֆրենկ Փըլոնի եւ Ադամ Շիֆի, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության եւ ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվել էր Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ում այս առիթով այցելությամբ գտնվող ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 18:40

Թանկագին մանկավարժներ, ԼՂՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։


Հոկտեմբեր 4, 2010թ. 18:30

Բուխարեստ Հոկտեմբերի 1-ին Ռումինիայի Գալաց քաղաքի Բնական գիտությունների թանգարանում բացվեց գրաֆիկայի ցուցահանդես` նվիրված Հայաստանի Ազգային տոնին: Բացմանը ներկա էին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Գալացի քաղաքապետ Դումիտրիու Նիկոլաեն (Dumitru Nicolae), Գալացի Բնական գիտությունների թանգարանի գլխավոր տնօրեն տիկին Կամելիա Բուռլուկը (Camelia Burluc), Ռոմանահայոց միության ղեկավարներ, տեղի հասարակության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսում ներկայացված էին դիմանկարի եւ սատիրայի անզուգական վարպետ Չիկ […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 17:15

«ՄԱԿ-ի որեւէ այլ կառույց որեւէ առնչություն չունի այս առաքելության հետ»:


Հոկտեմբեր 4, 2010թ. 16:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին այցելել է մայրաքաղաքի եւ նրա շրջակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Երկրի ղեկավարն իր այցելությունը սկսել է մայրաքաղաքի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնից, որտեղ ծանոթացել է հաստատության գործունեությանը եւ աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ օրթոպեդիկ կենտրոնի պայմանները շոշափելիորեն տարբերվում են նախկինից, եւ անհրաժեշտ է էլ ավելի բարելավել դրանք: Այնուհետեւ Բակո Սահակյանն […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 16:00

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին: Ողջունելով դեսպանին` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող […]


Հոկտեմբեր 4, 2010թ. 15:18

Անիի մայր տաճարին մէջ իսլամական արարողութիւն կատարելը անշուշտ գրգռութիւն է, հոգեւոր արժէքներու ոտնակոխում, սրբապղծութիւն նոյնիսկ։