25 Հոկտեմբեր 2010

Հոկտեմբեր 25, 2010թ. 21:02

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է հանրապետության մշակույթի ու արվետի գործիչներին եւ ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման եւ այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը, եւ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 19:41

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իրականացնում է ցանցի ենթահամակարգերից մեկում կապի խափանման վերացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ Ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ է ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:


Հոկտեմբեր 25, 2010թ. 19:34

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային  երկօրյա պաշտոնական  այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի  գլխավորած պատվիարկության անդամները։ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 17:25

Հոկտեմբերի 25-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ Ժան Փինգին է հանձնել Աֆրիկյան Միությունում դիտորդ, լիազոր ներկայացուցիչ նշանակվելու մասին հավատարմագրերը եւ փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Աֆրիկյան […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 17:20

Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն երեկ հանդիպել է ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած երիտասարդների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 150 երիտասարդներ` հիմնականում գիտաշխատողներ, ասպիրանտներ և մագիստրոսներ։ Վարչապետը ողջունել է ներկաներին ու հանդես եկել դասախոսությամբ «Քաղաքական գործիչների մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով։ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է երեք հիմնական դրույթ, որոնք ժամանակակից քաղաքական գործիչները […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 14:47

Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում, (Իտալիա) տեղի ունեցավ ՙՓրկենք վանքերը՚ խորագրով ժողով, որին մասնակցում էին Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի և համաշխարհային մշակույթի կոթողների պահպանության հարցը և դրանց պահպանման և վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել կոորդինացիոն խումբ՚, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 13:30

Հայրենի լրատուամիջոցներէն շատեր վարքագծային հետեւողականութեամբ կը շարունակեն ծայրայեղօրէն քաղաքականցնել իւրաքանչիւր իրադրութիւն։ Մեկնաբանութիւնները իւրաքանչիւր պատահարի գերքաղաքական են եւ ընդգծուած ձեւով միայն բացասական երանգներ կը հաղորդեն Հայաստանի արտաքին թէ ներքին քաղաքական դաշտերուն վրայ արձանագրուող դիպաշարերուն։ Առարկայական լրատուութիւնը տեղը զիջած է սուր քարոզչութեան կամ հակաքարոզչութեան։ Եւ եթէ տուեալ քարոզչամիջոցը կովկասեան Զուիցերիա կ՛ուզէ ներկայացնել մեր երկիրը, ապա շատ շատեր […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 12:35

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի օրվա առթիվ շնորհավորել է գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային և կազմակերպության գործակալությունների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով` ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 12:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլիմայի փոփոխության հարցերով կազմակերպված համաժողովի շրջանակներում Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Յորգոս Պապանդրեուի հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է 22 համաձայնագիր: Նախագահները նշել են, որ խնդիրների լուծման հարցում իրենց կարծիքները համընկնում են, և ցանկություն են հայտնել այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կլինեն իրագործելի և խելամիտ: Էրդողանը նաև հայտնել է, որ սպասում […]


Հոկտեմբեր 25, 2010թ. 12:16

Гаага, 18 октября 1907 года Германия, Американские Соединенные Штаты, Аргентинская Республика, Австро-Венгрия, Бельгия, Боливия, Бразилия, Болгария, Чили, Китай, Колумбия, Республика Кубы, Дания, Доминиканская Республика, Республика Экуадора, Испания, Франция, Великобритания, Греция, Гватемала, Республика Гаити, Италия, Япония, Люксембург, Мексика, Черногория, Никарагуа, Норвегия, Панама, Парагвай, Нидерланды, Перу, Персия, Португалия, Румыния, Россия, Сальвадор, Сербия, Сиам, Швеция, Швейцария, Турция, Уругвай, […]