Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին: ArmAr.am
29 Սեպտեմբեր 2011
Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը առաջնորդվում է մեկ գաղափարախոսությամբ, որի հիմքը համազգային սթափ մտածողութիւնն է, խարսխված համամարդկային քաղաքակրթական արժեքների վրա եւ առաջնորդվում է միայն ազգային շահերով, որն է՝ Արեւմտեան Հայաստանի իրավական – քաղաքական կայացումը պահանջատիրական մեկ փաթեթի շրջանակներում: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը վեր է դասում ազգային շահերը կուսակցական, խմբակային եւ անհատական շահերից: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի գաղափարախոսութեան հիմքը հանդիսանում է ներազգային իրավական – սոցիալական արդարութիւնը ու բարոյականութիւնը, որը համազգային համերաշխութեան երաշխավորն է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող աշխատանքներին: Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահը կարեւորել է ոլորտի նշանակությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, […]
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Բաքվի եւ Անկարայի նախաձեռնությունը` Ադրբեջանին դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ասել է, թե Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների դեմ: Հիշեցնենք, որ ներկայումս Անկարան եւ Բաքուն ջանքեր են գործադրում, որպեսզի հոկտեմբերի 21-ի քվեարկության ժամանակ Ադրբեջանը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Շավարշ […]
«Երբ 2005թ. Կալիֆոռնիայում ես ճշմարտորեն խոսեցի պատմության մասին, ես գիտեի, որ բացասական հետևանքներ կլինեն ինձ համար: Կա’մ պետք է հարեի ԱՄՆ քաղաքականության` 1915 թվականի վերաբերյալ համաձայնեցված հայտարարություններին, որոնք համարում էի ապակողմնորոշող, կա’մ էլ պետք է գիտնականների առջև անկեղծ արտահայտվեի Հայոց ցեղասպանության մասին: Ես մտածեցի, որ ինձ համար այլընտրանք չկա, քան խոսել այդ մասին անկեղծ, և ես չեմ ափսոսում դրա համար»:
Դեռ երկու տասնամյակ առաջ հայերը չունեին մեկ անկախ պետություն: Այժմ նրանք ունեն երկուսը և անհամբեր սպասում են այն օրվան, երբ երկու պետությունները կմիանան երրորդին` Արևմտյան Հայաստանին՝ հաստատելով Միացյալ Հայաստանի Հանրապետությունը:
Նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետրանը: Գաղափարին արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ: Սեպտեմբերի 27-28-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց:
Փաստն այն է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Թուրքիան բաժանում են «թուրքական աշխարհից»: Կարելի է, իհարկե, դա համարել «անիծյալ սեպ», բայց դրանից էլ ոչինչ չի փոխվում: Եվ եթե մի օր թուրքական կառավարությունը դա ընդունի որպես անառարկելի իրողություն, ապա նրան կմնա մի բան` պայմանավորվել հայերի հետ:




