12 Հուլիս 2012

Հուլիս 12, 2012թ. 10:55

«Առավոտ» թերթը գրում է, որ 2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը և բաց կրակի ներգործությունը:Այսպիսի եզրահանգման են եկել փորձագետները` դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության արդյունքում: Թերթի ունեցած տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել են փուչիկները լիցքավորած և Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունները: […]


Հուլիս 12, 2012թ. 10:39

Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին:


Հուլիս 12, 2012թ. 10:29

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի. «Նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն՝ մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունում), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը։ Խոսքը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ այլ քաղաքական կուսակցության […]


Հուլիս 12, 2012թ. 10:25

Հուլիսի 11-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի թիվ 5 տան ամառային խոհանոցում օձ են նկատել: Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք: