Հունիսի 24-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ մի փաստաթուղթ՝ ստորագրված Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի եւ Լեհաստանի շուրջ երեք տասնյակ ԵԽ ԽՎ պատվիրակների կողմից: Փաստաթղթում մասնավորապես, ասվում է. «Միջազգային հանրության ընդունած մի շարք բանաձեւերում Հայաստանը բնութագրված է որպես ագրեսոր պետություն, որը բազմիցս, այդ թվում՝ ԵԽ-ում, դատապարտվել […]




