Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարությունների ժամին անդրադարձավ Իլհամ Ալիեւի քննադատությանը՝ ուղղված Հայաստանին: Նա ասաց, որ երբ մեր ընդդիմությունը քննադատում է, հասկանալի է, որովհետեւ հայոց ընդդիմությունը քննադատում է ոչ թե սեւացնելու, այլ ուղղելու, օժանդակելու, օգնելու նպատակով. «Բայց երբ դրա մասին խոսում Արցախից Արեւելք ընկած երկրների ներկայացուցիչները, սա արդեն նմանվում է կրկեսի: Գործը հասել է նրան, […]
12 Հունիս 2013
Մեկնաբանելով Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկայացված բանաձեւը, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկն, ասել է, որ ինքն անձամբ վաղուց է սպասել դրան: «Համոզված եմ, որ հայերի ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է», – ասել է Լարիսա Սկորիկը «Անալիտիկա» լրատվականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ այն փաստը, որ օրինագծի հեղինակները տարբեր քաղաքական […]
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարա Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպման ընթացքում նշել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հաստատել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխաջակցությունը: Քննարկվել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը: Հիշեցնենք, որ Դավութօղլուն Բաքու է ժամանել […]
Վերջին օրերին թուրքական մամուլում տարածում գտավ թուրք հեղինակ Բայրամ Քալքանի «Ոչ մուսուլմանի անեծքը» վերնագրով հոդվածը, որտեղ փորձ է կատարվում գտնել մուսուլմանական աշխարհում այժմ տեղի ուեցող ներքին կոտորածների պատճառները: «Ermenihaber.am»-ի ներկայացրած հոդվածի հիմնական մասը` ստորև «Հոդվածս ուզում եմ սկսել հայտնի միասացվածքով. «Մի՛ վերցրու անմեղի անեծքը, այն կամաց-կամաց կկատարվի»: Ասել կուզի` ոչ ոքի վատություն մի՛ արա, երկնային […]
Վերջին օրերին հերթական հակահայ նախաձեռնությունով հանդես եկավ ադրբեջանական ղեկավարությունը, որով հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արդարադատության Միջազգային Դատարան Հայաստանի դեմ, որպեսզի վերջինս փոխհատուցի «ադրբեջանական տարածքների օկուպացման և հետևանքների վերացման» համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետը, և նշել, որ միջազգային փորձագետներն արդեն կատարել են անհրաժեշտ ստուգումները, և ներկա պահին որոշում են […]




