8 Հուլիս 2013

Հուլիս 8, 2013թ. 17:13

Արա Պապյան.«Ֆրանսիան մեր արյունով և տարածքով կաշառեց քեմալական իշխանություններին՝ Կիլիկյան Հայաստանը փոխանակելով Սիրիայի ու Լիբանանի հետ: Ասում են՝ Կիլիկիայից հեռանալիս ֆրանսիացի զինվորներն իրենց ձիերի սմբակներին լաթեր էին կապել, որ հայերը չնկատեն իրենց հեռանալը: Ֆրանսիայի պատճառով վնասները միլիարդների են հասնում:Պետք է դատի տալ և պահանջել այդ հարստությունը, ոչ թե ուրախանալ ձևական օրինագծերի վրա»:


Հուլիս 8, 2013թ. 15:45

Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրոպական միության և Մաքսային միության միջև ընտրություն կատարելու առջև: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ Հայաստանն այս պահին ոչ մի հեռանկար չունի ո՛չ Եվրոպական միությանն անդամագրվելու, ո՛չ էլ Մաքսային միությանը: «Դրանք տարբեր ֆորմատներ են և նման ընտրություն գոյություն չունի: Հայաստանը հեռանկար ունի երկու միությունների […]


Հուլիս 8, 2013թ. 15:42

Ուկրաինայի արտգործնախարար, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ սառեցված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Կոժարան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավելել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «ԼՂ […]