Կառավարության երեկվա նիստում հետաքրքիր դիտարկում կատարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, կառավարության նիստերի օրերին տարբեր մարդկանց բողոքների ակցիաների կազմակերպիչները միջին օղակների ղեկավարներն են, որոնք մարդկանց դրդում են ցույցեր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Վարչապետն ուղղակի հայտարարեց. «Շատ տհաճ երեւույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին: Սա անթույլատրելի մոտեցում է, այսինքն, մարդկանց […]
Հունիս 2013
«Խավիարային դիվանագիտությունը», որի ցցուն դրսեւորումներից մեկը մոտ երեք տասնյակ «եվրախավիարակերների» ձախողված նախաձեռնությունն էր՝ խոչընդոտելու Հայաստանի նախագահությունը ԵԽ Նախարարների կոմիտեում, երեկ վերստին քննարկման առարկա է դարձել ԵԽ ԽՎ լիագումար նիստում
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Գյումրիում տեխնոպարկ կառուցելու գաղափարն ու ծրագիրը ներկայացվեց 3 տարի առաջ իբրեւ քաղաքի տնտեսությունը փրկելու, աշխատատեղեր ստեղծելու լավագույն հնարավորություն: Մինչդեռ ՎՊ բացահայտումներից պարզվեց, որ 2008-ից առ այսօր ծրագրի շրջանակներում ստեղծվել են ընդամենը 2 լաբորատորիա, 5 ընկերություն, որոնք էլ աշխատում են վնասով: Սա […]
Բայց քանի որ երեւանցի ենք ու այս քաղաքի վիճակով հետաքրքրված, ուզում ենք Երեւանի ղեկավարներին, ներողություն, երեւանցիների ծառաներին ասել, որ քաղաքի կառուցապատումը չի նշանակում տարածքի այլանդակում: Ընդ որում, Թամանյանի «նախագծով»:
Օրեր շարունակ խորհրդարանը բուռն քննարկումներ ծավալեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության շուրջ: ՎՊ բացահայտումները չշրջանցեցին նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, նշվեց, որ վերջինիս շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներում արձանագրվել են էական խնդիրներ եւ ռիսկեր: «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ -Վերահսկիչ պալատն իր զեկույցում նախ անդրադարձավ «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրին: Նշվեց, որ […]
Եվ այսպես. որքանո՞վ պետք է զինված ուժերը լինեն թափանցիկ, եւ ի՞նչ չափով պետք է հասարակությունն իրազեկված լինի պաշտպանական համակարգի խոհանոցին:
Որտե՞ղ է ավարտվում թափանցիկության ու որտեղի՞ց սկսվում անվտանգության սահմանը. նկատենք, որ այս հարցում ակնհայտորեն տարբեր են զինված ուժերի ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների ընկալումները:
Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք վաճառելու փաստը շատերին է մտահոգել Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ ռուս-ադրբեջանական գործարքի մասին տեղեկատվությունը տարածվեց այն պահին, երբ Ադրբեջանը զորահանդես էր կազմակերպել, իսկ հարթակից հնչում էին Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները. «Ադրբեջանը ի վիճակի է Ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով»: Մտահոգիչ էր նաեւ Հայաստանի […]
Խոսքն, իհարկե, «լրատվական կայքերի» մի ահռելի մասի հրամցրած «լրատվության» բաղադրության մասին է։ Ավելի «դեղին» դժվար է պատկերացնել։
Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք-զինամթերք վաճառելու փաստը շատերին է մտահոգել Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ ռուս-ադրբեջանական գործարքի մասին տեղեկատվությունը տարածվեց այն պահին, երբ Ադրբեջանը զորահանդես էր կազմակերպել, իսկ հարթակից հնչում էին Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները. «Ադրբեջանը ի վիճակի է Ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով»: Մտահոգիչ էր նաեւ Հայաստանի […]
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Թուրքիայի հարավ-արեւելյան շրջագայության շրջանակներում հանդիպել է Դիարբեքիրի նահանգապետի եւ այցելել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Թուրքական փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն տիկնոջ հետ հանդիպել է Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Ջահիթ Քըրաչի հետ, իսկ ավելի ուշ այցելել Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող պատմամշակութային վայրերը: Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի այցի […]




