4 Հուլիս 2013

Հուլիս 4, 2013թ. 00:23

Խոսքի ազատության եւ ընդհանրապես լրագրության խնդիրներն իսկապես արծարծող վերլուծական նյութերը հայրենի մամուլում վաղուց արդեն իսպառ բացակայում են։ Այնինչ կուտակված խնդիրներն այստեղ քիչ չեն, դրանց հասարակ թվարկումն անգամ շատ ավելի տեղ կզբաղեցներ, քան սույն հոդվածը, ուստի վերցնենք պատահական երկուսը. ա) լրագրողներն ու խոսքի ազատությունը, բ) որտեղ է պետք լրագրողներ պատրաստել։ ՈՎ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆ […]


Հուլիս 4, 2013թ. 00:20

Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով խիստ չի եղել: Նման կարծիք հայտնեց երեկ Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պացոլաին։ «Նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետեւաբար, իմ կարծիքով, հունգարական դատարանի որոշումն ամենեւին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան փոխանցեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը […]


Հուլիս 4, 2013թ. 00:13

Թուրքիան պետք է գլուխ խոնարհի, ծնկի իջնի եւ ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության իրագործման համար: Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: «Ստամբուլյան նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար դոկտոր Դավութօղլուի ելույթը, մասնավորապես վերջինիս այն խոսքերը, թե Ստամբուլը հանդիսացել է կայսրության մայրաքաղաք, շատ լավ մտքերի հանգեցրեց: […]


Հուլիս 4, 2013թ. 00:06

Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Ադրբեջանի քրդական համայնքի ղեկավարներից Փարհադին Փաշաևը հայտարարեց, թե հայաստանյան իշխանություններն իրենք են ընդունել Ադրբեջանում ադրբեջանցիների, քրդերի, լեզգիների ցեղասպանություն իրականացնելու փաստը, և որ Եվրոպական դատարանը ընդունել է իրենց հայցը` ըստ որի` Հայաստանը պետք է փոխհատուցի քուրդ ընտանիքների կրած կորուստը: Aravot.am-ը նշված գործի մանրամասների մասին հետաքրքրվեց Մարդու իրավունքների եվրոպական […]