Փետրվարի 5-ից 6-ը տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության առաջին նիստը: Սովորաբար, հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են եզրափակիչ հայտարարության ընդունմամբ, ինչը սակայն այս անգամ տեղի չունեցավ: Ավելին, դատելով մամուլի արձագանքներց ու Հայաստանի հանձնաժողովականների հայտարարություններից, նիստը սկանդալային ավարտ է ունեցել:




